.Դանիել Վարուժան`»Ցորյանի ծովեր»

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Առաջադրանքներ`

1.Վարժ կարդալ սովորի՛ր եւ բացատրի’ր հետևյալ բառերը՝ գեղադալար, դող, բլուր,հուռթի, ալետատան, պատմուճան, փողփողուն, քիստ, եղի, սափոր, կալ, աղորին, մոլեգին։

գեղադալար-Գեղեցիկ կանաչով պատված, կանաչազարդ:

դող-Մարմնի սարսուռ

բլուր-Գնդաձև կամ կոնաձև բարձունք՝ բարձրություն գետնի երեսին:

հուռթի-Արգավանդ, պտղաբեր, 

ալետատան-Ալիքներից տատանվող՝ տարուբերվող

պատմուճան-Զգեստ, վերարկու

փողփողուն- Փողփողացող, ծածանվող

քիստ-Հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ:

եղի-Նոր հասնող ցորեն:

սափոր-Կժի նման՝ մետաղյա կամ կավե աման՝ հեղուկների համար:

կալ-Կալատեղ, կալսանոց, կալսարան

աղորին- Հացահատիկ՝ աղ ևն աղալու մեքենա:

մոլեգին- Հացահատիկ՝ աղ ևն աղալու մեքենա:

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը. հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:


Այս նախադասությունը ես պատկերացնում եմ ոսկեգույն գույնը, քանի որ այս տողերում պատմում էր ցորենի մասին, իսկ ցորենն ունի ոսկե երանգ։

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:

Ոսկե արտ մը

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started