Հրանտ Մաթևոսյան «Հացը»

-3-

Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիրքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեոավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծառի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դեպի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դառնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր առատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում աո կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոռոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դեպի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դանդաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թռցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»:

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Մեղադրիր տղային:

Տղան խաբում էր բոլորին, նա չէր ուզում ման գալ խոզերին, չէր անում ծնողների խնդրանքները և սուտ գիրք էր կարդում, որովհետև ալարկոտ և ծույլ էր

  • Արդարացրու տղային: Երկու դեպքում էլ չմոռանաս հիմնավորել:

Պարապմունք 34.

Հիշեցնում եմ  նոյեմբեր ամսվա ընթացիկ նախագծերը:
Ժամկետը՝ մինչև նոյեմբերի վերջ:

1. Հին խնդիրների ժողովածու
2. Իմ մաթեմատիկ ընտանիքը
3. Խնդիրների տեսագրում /երկրորդ մակարդակ կամ առաջարկում են սովորողները/:

Թեմա՝ Հակադիր թվեր
Կարդա տեսությունը,  հետո դիտիր
տեսանյութը:

Այն ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են զրոյից միևնույն հեռավորության վրա, բայց հակառակ ուղղություններով, կոչվում են հակադիր թվեր։

Օրինակ -5  ու 5-ը 0-ից գտնվում են 5 միավոր հեռավորության վրա, և տեղադրված են տարբեր ուղղություններով, ուրեմն այդ թվերը  հակադիր թվեր են։

Հասկանալի է, որ յուրաքանչյուր ամբողջ թվի համար գոյություն ունի նրան հակադիր միայն մեկ թիվ։ Օրինակ՝ +7 թվին հակադիր է –7 թիվը, իսկ –7 թվին հակադիր է +7 թիվը, գրենք այսպես.

– (+7) = –7,
– (–7) = +7։

Ինչպես տեսնում եք, հակադիր թվերը տարբերվում են կրարց  միայն նշանով։ 0 թիվը նշան չունի եւ այդ պատճառով համարվում է ինքն իրեն հակադիր։ Կոորդինատային ուղղի վրա այն կետերը, որոնց կոորդինատները հակադիր թվեր են, հաճախ կոչվում են հակադիր կետեր։

1. Ո՞ր թվերն են կոչվում հակադիր թվեր, գրիր օրինակներ:

-(-4)=+4

-(2)=-2

-(+14)=-14

2. Գրե՛ք եւ ընթերցե՛ք տրված թվին հակադիր թիվը.

ա) –(8), =+8    գ) +(3)=-3,        ե) –(200)=+200,           է) –(32)=+32,

բ) –(11)=+11,    դ) +(18)=-18,       զ) +(137)=-137 ը) –(41)=+41։

3. ա) դրական թվի հակադիր թիվը ի՞նչ նշան ունի,


բ) բացասական թվի հակադիր թիվը ինչ նշան ունի

+
գ) Գրիր զրոյի հակադիր թիվը:

0

4. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.

ա) – (35) = 35, բ) – (81) = 81, գ) -(44) = –44, դ) -(125) = –125։

5.Հետեւյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված.

ա) – (–63) = 63,
գ)
38 = – (+38),
ե) 16 = + (–16),

բ) – (+45) = –45,
դ)
–52 = – (–52),
զ) –27 = – (+27)։

6.Տրված են A (–11), B (+17) կետերը։ Գրե՛ք՝

ա) C կետի կոորդինատը, եթե այն հակադիր է A կետին,

բ) D կետի կոորդինատը, եթե այն հակադիր է B կետին։



7. Նշված տոկոսները արտահայտիր կոտորակներով.
12%=12/100
14%=14/100
50%=50/100
110%=110/100
60%=60/100
25%=25/100

8. Հաշվի՛ր
1.¼+2.⅗=3 17/20
12.1/6×3
4/7-1/7=3/7
9/10+⅕

9. Խնդիր ֆլեշմոբից:
Մարիամն ամեն օր գրում է այդ օրվա ամսաթիվն ու ամիսը, այնուհետև հաշվում է  թվանշանների գումարը: Օրինակ՝ մարտի 26-ը գրում է այսպես՝  26.03, գումարը կլինի՝  2+6+0+3=11: Մարիամի ստացած ամենամեծ գումարը ո՞րը կլինի։

29․09

10. Խնդիր ֆլեշմոբից:
Ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները, եթե 11-րդ գազարը  կերել էր երեքշաբթի օրը:

Հինգշաբթի

Design a site like this with WordPress.com
Get started