Պարապմունք 33.


Առաջադրանքներ:

1) Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.

A (–71), B (+2), C (–2), D (+20), E (–52), F (–10)։

2) Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն դրական ուղղությամբ, — +5

բ) կոորդինատների սկզբից չորս միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ։ — -4

3) Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև.

ա) –5 և 3, բ) 0 և 4, գ) 7 և 15:

2, 3, 7

4) A կետի կոորդինատը –4 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից քանի՞ միավոր հեռավորություն ունի B կետը, եթե B-ի կոորդինատն է՝

ա) –9, բ) –1, գ) +3, դ) +10։
5 քայլ դեպի ձախ

5) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք
A (–3), B (+7), C(–6), D (+1), E (+5), F (–5), G (–4) կետերը:

6) Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք
–7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։


7) Կոորդինատային ուղղի վրա
A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից աջ։

8) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝

ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ

բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

9.Որո՞նք են ամենամեծ եւ ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։

-1

10.Գրեք այն երեք հաջորդական ամբողջ թվերը, որոնցից՝

ա) ամենափոքրը –7-ն է, բ) ամենամեծը  –5-ն է։

-7, -6, -5: -5, -4, -3

11.Համեմատե՛ք թվերը.

ա) – 8 < 7, գ) 3 > –13, ե) – 7 > –17,

բ) – 9 > – 11, դ) 0 > – 4, զ) 1 > – 8։

12.Անկանոն կոտորակները դարձրու խառը թվեր՝
31/10-
3 1/10, 35/6-5 5/6, 121/20-6 1/20, 304/100-3 4/100

13.Խնդիր ֆլեշմոբից: Լրացուցիչ:
Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 21 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:

10


14. Խնդիր ֆլեշմոբից:Լրացուցիչ:
Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 336 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։

110, 112, 114

Մեծը 114

Design a site like this with WordPress.com
Get started