Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

1.Մեկնում դպրոցից. ժամը 11:00-ին

2.Ճանապարհ՝

  • Բաբաջանյան փողոց,
  • Իսակովի պողոտա
  • Հաղթանակ կամուրջ
  • Սուրբ Սարգիս եկեղեցի
  • Հրազդանի կիրճ

3.Քայլարշավ Հրազդան գետի ափով

4.Գետափի խնամք

5.Ֆոտոպլեներ. Կիրճը աշնանը

6.Ընթերցումներ. Գետակը, Մանուկն ու ջուրը, Աշուն

7.Երգեր Երևանի մասին. Ջան Երևան

8.Վազքի մարաթոն

9. Վերադարձ դպրոց. ժ. 13:30.

screenshot-8.png

Ցորենիկը

Կար-չկար մի հատիկ կար: Նրա անունը Ցորենիկ էր: Նա ապրում է հողի տակ: Նա ուներ հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քույր և եղբայր:Եվ նա ուներ մի մեծ ընկեր, նրա անունը Ծիտ էր: Ծիտը չէր ուտում իր ընկերոջը, նա միայն ուտում է իրեն անծանոթ հատիկներին: Մի անգամ հրաշք կատարվեց. ցորենը կանգնեց արևի տակ, մեծացավ և դարձավ մի հսկա հատիկ: Իսկ իր ծնողներն ավելի մեծացան և  դարձան հսկա հասկեր: Մեծ Ցորենիկին արդեն համրմար էր խաղալ իր ընկեր Ծտի հետ:

Վիրավոր ճնճղուկը

Մենք գնացինք բակ աղբերը հավաքելու և հանկարծ տեսանք մի վիրավոր ճնճղուկ: Նա գտնվում էր շատ տխուր վիճակում: Անահիտը ճնճղուկին վերցրեց իր ձեռքերի մեջ, և պառկեցրեց նրան մի քարի, իսկ ես տվեցի նրան հացի փշուրներ, և նա կենդանացավ: Նա ցանկացավ մի քիչ  քնել: Դասերից հետո մենք նրան գտանք արյունոտ : Մենք կասկածում ենք, որ  մեծերից ինչ-որ մեկը քարով վնասել էր ճնճղուկին: Իմ կարծիքով չի կարելի այդպես վարվել ուրիշի հետ: Պատկերացրեք, որ ձեր հետ էլ այդպես վարվեին:

 

Ագարակի սիրամարգը

Այսօր մենք գնացինք ագարակ: Ես գնացի թռչունների մոտ: Ես թռչուններին խնձոր տվեցի, իսկ հավերին՝  ադամաթուզ: Ինձ ամենից շատը դուր եկավ սիրամարգը, որովհետև նա շատ գույնզգույն էր: Սիրամարգը իր վանդակում իր համար քայլում էր, նրա պոչը փակ էր:

Ագարակի սիրամարգը

Design a site like this with WordPress.com
Get started