Հազարան հավք՝ վերջին հատված

ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԹԱԳԱՎՈՐԸ

Արան թագավորն իր ժողովրդով,  հանդեսներով ու օրհնություններով ելավ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի¯նչ սիրուն, ի¯նչ հրեղեն աղջիկ… արևին ասում է, թե` դու մայր մտի, ես քո փոխարեն լուս կտամ: Գնացին Այգին: Մութուլուսին-բարի լուսուն Հազարան Հավքը երգեց ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի¯նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջվանից էլ շքեղ, լի փարթամ հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ որ գազան էին դարձել, մարդիկ դարձան` բանական հոգով: Եվ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված, մաքուր, անմեղ ու անարատ : Արեգն ու անտես-աննման Տիրուհին ամուսնացան: Յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին Անմահական Այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկներ Երկին
երկներ Երկիր
Երկներ և ծովն ծիրանի
Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ
Ընդ եղեգան փող բոց ելաներ
Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ
Բոց ուներ մորուս
Եվ աչքունքն էին արեգակունք:
Ծերունի Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին: Արեգը բազմեց հոր գահին, եղավ բարի արքա ու էն երկնքի պայծառ արևի նման արարչական սիրով արդար ու բարի թագավորեց հար ու հավիտյան:

Հարցեր`

Գրի’ր կարծիք հեքիաթի վերաբերյալ։

Հեքիաթը ինձ շատ դուր եկավ, քանի որ այն շատ հետաքրքիր էր: Ես կարծում եմ, որ պետք է միշտ լինել խելացի, հնարամիտ, զգույշ, համբերատար և ամենակարևորը լինել բարի և ընկերասեր:

Հատվածի վերաբերյալ կազմի’ր հարցեր և առաջադրանքներ։

Հայկական դրամի պատմությունը

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Մետաղադրամները Հայաստանում մեծ տարածում են գտել հելլենիստական դարաշրջանի (Ք.ա. IV դարի երկրորդ կես) սկզբից: Միջազգային առևտրի շնորհիվ Ալեքսանդր Մակեդոնացու (Ք.ա. 356- 323 թթ.) արծաթե դրամները փոքր Ասիայից և Միջագետքից թափանցում էին հայկական շուկաներ: Հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ եւ արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով: Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանից (Ք.ա. 189 թ. — Ք.հ. 1 թ.) մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ: Հայկական դրամները միջազգային շրջանառություն են ունեցել Տիգրան Մեծի գահակալության տարիներին (Ք.ա. 95-55 թթ.): Դրանք հատվում էին ինչպես Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ), այնպես էլ Սիրիայի քաղաքներում (Անտիոք, Դամասկոս): Արշակունյաց հարստության (66-428 թթ.) դրամներ հայտնի չեն: Սկզբնական շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հարևան երկրների՝ հիմնականում Հռոմի կայսրության և Պարթևական թագավորության դրամներով: Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամները: Դրանք մեզ հայտնի առաջին հայկական դրամներն են, որոնց վրա եղած մակագրությունները կատարված են հայերենով: Այս մետաղադրամները հատված են պղնձից և ամբողջությամբ ձևավորված նույն ժամանակաշրջանի բյուզանդական դրամների տեսքով: Սակայն կան տեղեկություններ նաև Կյուրիկե Բ թագավորի արծաթե մետաղադրամների վերաբերյալ: Կիլիկյան պետության թողարկումներից հայտնի են արծաթե, բիլոնե, պղնձե և սահմանափակ քանակով ոսկե դրամներ: Ոսկե դրամները կոչվել են դահեկան, արծաթե դրամները՝ դրամ, թագվորին, իսկ պղնձե դրամները՝ դանգ, քարտեզ, փող: Արծաթե թողարկումները շատ տարածված էին: Նրանք սկզբնական շրջանում թողարկվել են բարձորակ արծաթից և եղել են տարբեր անվանական արժեքների՝ երկդրամ, դրամ, կես դրամ: Հետագայում, տնտեսա-քաղաքական գործոնների ճնշման տակ, թողարկվել են ավելի ցածրորակ արծաթե մետաղադրամներ՝ թագվորիններ: Պղնձե մետաղադրամներից թողարկվել են դանգեր, քարտեզներ և փողեր: Հայաստանի տարածքում լայն շրջանառության մեջ են եղել ոսկե, արծաթե և պղնձե մետաղադրամները: Ունեցել ենք Ղարաբաղի միջնադարյան իշխանության մետաղադրամներ խորհրդային և Հայաստանի Հանրապետության դրամներ և մետաղադրամներ:

Գախտնի նամակ ընկերոջս

21500057000 14004001, 204007008005՞2000 52000: 1500020 702050054009000 20055000 200140060600930060070004008: 70205006007000200 52000, 6004000 20054009000 2001400601800150004000566007000200 200205004000 200201200020400 72012000204009000: 601200, 6007000 200560202000 60034006007000400 7500 800540009000, 20054009000 200205004000 20500015000 60034006007000200 7204009000: 595 20054009000 4006007000300400 60550008006003000 50015000600700040016054009000, 18001 20054009000 200205004000 1200540013013000 8400605500060070007020400550008 6020040014009000: 52000 600700066007000200 5200, 6005000 20054009000 200205004000 302040054009000 20500015000 7054000:

Ընկերոջս նամակը՝ Աննա Թադևոսյան

21500057000, 595 46007000 601500046007000200 52000 13002000 40012001608 18001 46007000 400150005400 52000 21։ 70205006007000200 5200 9000600 1200800206020 80014000200600700093006007004008,
601200 70190060090600700093006007000400 25500060090 20006007000 60140006007000400։ 601200 6005000 200201200020400 20055000 70600500020400150 40190400 7204009000 401906007000200։ 50014000 60070005000140 5200, 6005000 46007000 20200 8400605500060070007020400 52000։ 200201200020400 20054009000 600700010 54009000։

Բարեւ, եթե դու կարդում ես այս նամակը ապա դու Նարեն ես բա: Հիշում եմ քո ամպիկի պատմությունը, կամ հաջողություն բերող սեւ կատուն: Կամ որ միասին մեր հորինած խաղն էինք խաղում: Շատ ուրախ եմ, որ դու իմ ընկերուհին ես: Միասին մենք ուժ ենք:

Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Գործնական աշխատանք

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք-գիրկտանկ-տանձ, տանք, սանր-ծանր,մանր,  մարագ-կարագ, նոր-լոր, բարդ-դարդ,մարդ


2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը)  սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:


3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – իրար հաճելի վարմունք ունենալ
Հազար մաղով անցկացրած – առանց ամոթի՝ անամոթ
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, ծանրաշարժ
Գլխին կրակ թափել – ուժեղ բարկանալ մեկի վրա
Կանաչ-կարմիրը կապել – զարդարել
Կոպեկի համար մեռած – ագահաբար խնայող՝ ժլատ
Ուրիշի բնում ձու ածել – օտարին կամ ուրշին օգուտ տվող
Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ
Փուշը մատից հանել – նեղության պահին օգնության գալ
Գրքի մի երեսը կարդալ — հարցին մոտենալ մեկ կողմից

Հովհաննես շիրազ և Զորավար Անդրանիկ

Հովհաննես շիրազ

Ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ 1958 թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ.[1] Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմ՛ը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում1990 թվականին։

Զորավար Անդրանիկ-Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին[3]՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում[4]։ Անդրանիկ հայերեն նշանակում է «առաջնեկ»։ Նրա հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից վաղ 18-րդ դարում և բնակություն հաստատել Շապին Գարահիսարում թուրքերի հետապնդումներից խուսափելու համար[4]։ Նրա նախնիները Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրի անունով։[փա՞ստ]

Անդրանիկի մայրը մահացել է, երբ նա եղել է մեկ տարեկան, և նրան խնամել է իր ավագ քույրը՝ Նազելին։ Անդրանիկը հաճախել է տեղի Մուշեղյան դպրոցը 1875-1882 թվականներին, այնուհետև աշխատել է հոր ատաղձագործության խանութում։ Նա ամուսնացել է 17 տարեկանում, սակայն նրա կինը մահացել է մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, ով նույնպես մահացել է ծնվելուց 1 օր հետո։Չթվագրված լուսանկար Անդրանիկի ձեռքում հրացան է։

Օսմանյան Կայսրությունում Հայերի համար իրավիճակը վատթարացել է Աբդուլ Համիդի (Կարմիր Սուլթան) օրոք, որը ձգտում էր միավորել բոլոր մուսուլմաններին իր իշխանության տակ։ 1882 թվականին Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Անդրանիկը Պոլսում մնաց մինչև 1886 թվականը, որտեղ աշխատում էր որպես ատաղձագործ[7]։ Նա սկսել է իր հեղափոխական գործունեությունը 1888 թվականից Սիվաս գավառից[8][9]։ 1891 թվականին միացել է Հնչակյան կուսակցությանը[10]։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հակահայկականությունով։ Անդրանիկը ևս մեկ անգամ փախել է բանտից։

Հազարան հավք՝ 8-րդ հատված

«Հազարան հավք»

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:


Շարունակել կարդալ “Հազարան հավք՝ 8-րդ հատված”

Հազարան հավք

 «Հազարան հավք»

Կատարի՛ր 6-րդ հատվածի տակ գրված առաջադրանքները։

  1. Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:

  1. Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:

Ես կնտրեի փոքր ճանափարհը, որովհետև այն հետաքրքիր և զարմանահրաշ էր:

  1. Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրո՛ւ ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:

Օրհնանք=

կախարդական=կախարդություն+ական-

ծերունի=ծեր+ունի-

  1. սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:
  2. Հատվածը պատմի՛ր ծերունու անունից:

Ես նտած էի ճամփաբաժնում, կծիկ էի կծկում և հանկարծ հանդիպեցի երեք կտրիչ տղաների: Հարցրեցի՝ ուրեք գնում: Տղաները ասացին, որ գնում են հազարան հավքի հետևից: Ասացի, որ կա երեք ճանապարհ՝ մեծ, միջին և փոքր: Փոքր տղան ընտրեց փոքրը: ասացի նրան՝ մեխկ էս, մի գնա ով, որ գնացել է էլ հետ ճանապարհ չի ունեցել: Տղան ասաց, որ չի վախենում: Ես նրան օրհնեցի, որպեսզի մի փորձանքի մեջ չնկնի: Հետո խիզախը իր ճանապարհը շարունակեց:

Հազարան հավք

«Հազարան հավք»

Կատարի՛ր 3-րդ հատվածի տակ գրված առաջադրանքները։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։
  2. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:

Իմ կարծիքով Աստված լսեց պառավի անեծքը, քանի որ իր որդին մահացավ այգեպանների պատճառով: Արան ագավորը ասել էր, որ դռները միշտ բաց լինեն, իսկ այգեպանները դռները փակեցին պառավի վրա

  1. Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմի՛ր բարդ բառեր:

պտուղ-պտղատու, պտղաբեր, պտղամիս (պտղի միս, պտղի ուտելի հյութալից մասը)

այգի-այգեպան, այգեգործ

աշխարհ-ջրաշխարհ, աշխարհագրություն

լույս-լուսատու, լուսամուտ

չար-չարամիտ, չարագործ, հիշաչար (իրեն հասցված չարիքը վիրավորանքը և այլն հիշող)

  1. Արև, հող, ջուր բառերը դարձրո՛ւ ածանցավոր:

արև-արևային, արևոտ, անարև (արև չունեցող, արեգակի լույսից զրկված)

հող-հողային, հողոտ,

ջուր-ջրային, անջուր

  1. Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։

այգեպաններ, գազաններ, դռներ, ծովեր

Հազարան հավք

Հազարան հավք

Կատարի՛ր 2-րդ հատվածի տակ գրված 1-ին,2-րդ, 5-րդ եւ 6-րդ առաջադրանքները։

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:

սիրտը ուզել — ցանկանալ որևէ բան սրտանց ուզել, փափագել, կամենալ մի բանի բուռն կերպով զգտել ցանկալ, ուզել, կամենալ, ախորժել, տենչալ, բաղձալ, ըղձալ, կարոտել

սիրտը չհովանալ — չբավարարվել, չհանգստանալ

  1. Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։

սիրտ ունենալ-խիղճ՝ գութ ունենալ, գթառատ լինել

սիրտը պինդ պահել-սրտապինդ լինել, չվախենալ

3.Գրի՛ր կարմիրով նշված բառերի կազմությունը:

4. Գրի՛ր կապույտով նշված բառերի հականիշները:

5. Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:

Այգեպանները անխիղճ էին, որովհետև նրանք չտվեցին պառավին խաղող, որպեսզի նա փրկի իր որդուն:

6. Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:

Ես զգացի, որ պետք է լինել միշտ բարի, խղճով, օգնել ուրիշներին և եթե մեկին պետք է օգնություն դու պետք է օգնես նրան:

7. Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածի՛ր:

Design a site like this with WordPress.com
Get started