Վանո Սիրադեղյան՝ «Ոսկի մարդը»

1.Կարդա’ Վանո Սիրադեղյանի «Ոսկի մարդը» գործը, պատրաստվի’ր քննարկման։

2.Կատարի’ր 1-5-րդ առաջադրանքները:

1.Պատմվածքն ինչո՞ւ էր վերնագրված «Ոսկի մարդը»։

2.Ո՞ր հատվածներն են քեզ հուշում, որ տարեցներն իրավիճակին ոչ հարմար պատմություններ են պատմում։

Հանգուցյալը տանը դրած, իրենք նրա կյանքից մի լավ բան չունեն հիշելու։ Մի կյանք նույն գյուղում են ապրել ու հիշելու բան չունեն։ Գյուղն էլ գյուղ լինի՝ ութսուն-իննսուն տուն, կարելի է ասել դուռ-դռան են ապրել։


3.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից ազդեցիկ հատվածը եւ հիմնավորի’ր։

4.Ո՞ր տողերն են ընթերցողին նախապատրաստում կատարվելիք մոտալուտ ողբերգությանը։
Կողապատի ներկաթափ շրջանակով քառակուսի պատուհանից կանացի մարմանդ լացի ձայն էր գալիս։ Ողբը կցկտուր էր, ամեն ներս մտնողի հետ սաստկանում-մարում էր և ողբերգական բան չկար մեջը։


5.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններն ու փոխաբերությունները։

Փոխաբերություններ
Կլպած հացն ու մի ձող էր
Կցկտուր բառերը լողում էին մակերեսին

Համեմատություններ
Ձմռան ճնճուղների նման գերանին շարված

Դաս 6. Նյուտոնի երրորդ օրենքը

1. Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:
Գնդակը խփում ենք պատին, նա հարվածում է պատին և գնդակը հետ է գալիս, որովհետև գնդակը ազդում է պատի վրա, պատն էլ գնդակի վրա։

2․ Զինվորը բռունցքի հարվածով ջարդում է քարը։ Ո՞րն է ավելի մեծ՝ ձեռքի ազդեցությունը քարի վրա , թե՞ հակառակը։

Զինվորի բռունցքի և քարի փոխազդեցության ուժերը մոդուլով հավասար են, բայց, քանի որ բռունցքը ավելի մեծ արագություն է ձեռք բերում, քարը կոտրվում է, իսկ բռունցքը` թեթև դեֆորմացվում:

3․ Մագնիսը էլեկտրամագնիսական ուժով ձգում է երկաթին։ Ի՞նչ բնույթի ուժով է երկաթը ձգում մագնիսին։
Նույն էլեկտրամագնիսական ուժով էլ երկաթն է ձգում մագնիսին։

4. Ձևակերպեք Նյուտոնի երրորդ օրենքը:
Երկու մարմիններ միմյանց հետ փոխադրում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։

5. Ի՞նչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:
Ծանրոցը դրված է սեղանին. ինչ ուժով ազդում է ծանրոցը սեղանի վրա նույն ոճով սեղանը ազդում է ծանրության վրա P=N

6. Ի՞նչ գիտեք ազդող և հակազդող ուժերի մոդուլների, ուղղությունների և կիրառ ման կետերի մասին:
Ազդող և հակազդող ուժերը մոդուլներով հավասար են, ուղղություններով հակառակ են և նրանց ազդանշան կետերը տարբեր են։

7. Հնարավո՞ր է արդյոք, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն:

Ոչ, քանի որ այդ ուժերը կիրառված են տարբեր մարմինների վրա։

8. Հանրահայտ Մյունխհաուզենը պնդում էր, որ մի անգամ, բռնելով իր մազերից, իրեն դուրս է քաշել ճահճից: Հնարավո՞ր է արդյոք նրա պատմածը:

Հնարավոր չէ, քանի որ ճահիճը քաշում է նրան դեպի ներքև, իսկ ինքն իրեն պակաս զանգվածով քաշում է վերև` ուղղությունները հակառակ են, բայց ուժերի մոդուլները հավասար չեն:

9. Նկարեք թելից կախված գնդիկ նշեք ազդեցության ու հակազդեցության ուժերը:

10. Երկաթե սայլակին երկար ձողի օգնությամբ ամրացված է մագնիս: Կշարժվի՞ արդ- յոք սայլակը:

Սայլակը չի շարժվի, քանի որ ինչ ուժով մագնիսն է ազդում սայլակի վրա, նույն ուժով ձողը պահում է սայլակին և սայլակը չի շարժվում։

Գործնական աշխատանք. 18/10/2023

243.Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1.Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով, և անթարթ հայացքով նայում էր. կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)

2. Նա սովորություն ուներ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, ցանկապատն ամրացնելու և հնձանի  դուռը փակելու, որպեսզի ձմռանը գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)

3. Կրծքից  արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքով տխուր շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)

4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցներով Թումանյանն իր շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը: (Կյանք, տարի, միջոց, ինքը)

5. Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից գանձվող եկեղեցական
տուրքերը, փակում անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցական իշխանությունը, հաստատել արքունիքի մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի):

244.Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը մգանում է. մութն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անքանում սարի գլխին, ամպի տակ կսկված վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Առաջանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձյուն:

245.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.
Անարդար-կողմնապահ
դաժան-անողորմ
անամոթ-անպատկառ
զուսպ-չափավոր
աներկյուղ-անվեհեր
թավ-խիտ

2.
Ողորմելի-խեղ
բիլ-կապույտ
ժիր-առույգ
վեհ-վսեմ
ճերմակ-ձյունաթույր
մեծատուն-հարուստ


3.
Անկայուն-երերուն
հակիրճ-համառոտ
ստոր-տմարդի
գեր-մարմնեղ
տաղտկալի-ձանձրալի
բիրտ-կոպիտ

  246. Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին (հետևորդները)։
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից (քեզ)։
  3. Տան շեմում (շեմին) միայնակ կանգնած էր Մարանը։
  4. Բոլորս երախտապարտ էինք նրանից (նրան) իր  անգնահատելի ծառայության համար։
  5. Նա իր կարիքներին (կարիքները) բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչի։
  6. Ներկաներից (ներկաների) մի մասը խիստ զարմացած էր։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների (նկարներին) վրա։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու (մասնակցելը)։
  9. Արածդ սխալներիդ (սխալների) համար պիտի ներողություն խնդրես հորդ (հորիցդ)։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն (իր) դիմաց տեսավ դժխեմ մահը։

    247. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
    Անարդարություն
    անըմբռնելի
    անէական
    դժգոհություն
    համաձայնություն
    համադասարանցի
    հակադասություն
    ստորերկրյա
    փոխկապակցություն:

Домашнее задание

Задание 1: Напишите пару к глаголам

Отвечать —ответить

Писать — написать

Выучить —учится

Приготовить —готовить

Задать —задавать

Сказать — расказать

Понимать — понять

Решать — решить

Брать — забрать

Узнавать —знать

Спросить — спрашивать

Покупать -купить

Объяснять -объяснить

Вставать — стоять

Задание 2: Вставьте вместо точек нужный глагол.

а) в прошедшем времени.

  1. Вчера студентка долго читала текст. Когда она прочитала текст, она выполнила упражнение. ( читать, прочитать)
  2. Мы переводили текст и перевели его правильно. ( переводить, перевести)
  3. Ты долго делал упражнения? Нет, я сделал. упражнения быстро. (делать,сделать)
  4. Когда я отвечал , преподаватель слушал. Когда я ответил, преподаватель объяснил мои ошибки. ( отвечать, ответить)
  5. Наконец, мы выучили новые слова. Мы долго учили новые слова. ( учить, выучить)
  6. Когда я жил в Екатеринбурге, я каждый день писал письма, а ты написал только одно письмо. ( писать, написать)

б) в будущем времени.

  1. Что ты будеш делать вечером? Мы быстро сделаем упражнение. ( делать, сделать)
  2. Вы будете переводить текст? Когда вы переведете текст, прочитаю его. ( переводить,перевести)
  3. Мы долго будем учить слова. Когда мы выучим слова, мы пойдем гулять. (учить,выучить)
  4. Завтра я буду гатовить обед. Когда я приготовлю обед, я посмотрю телевизор.

Հայոց լեզու. գործնական աշխատանք

239.Վերականգնի՛ր տեքստը՝ նախադասությունները վերադասավորելով.
1.Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում:
2.Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին: 3. Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»: 4. Բայց արքան հրաժարվեց:

240.Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
(Իրադարձություններ)Իրադարձություններից աոավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի (անուն)անվան հետ: Այդ ֆրանսիացին (արկածներ)արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով (ծաոայություն)ծառայությունը թողեց՝ ռազմական (կարգապահություն)կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն (տարեկան)տարեկանում Ֆրանսիայի (ակադեմիա)ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան (Պերու)Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական (չափումներ)չափումներ Երկրի սեղմվածությունը (որոշել)որոշելու նպատակ ուներ:
Այդ (աշխատանքներ)աշխատանքներն (ավարտել)ավարտելուց հետո պիտի իր (գործ)գործը դառ­նար, սակայն, փոխանակ (ընկերների)ընկերների հետ նավ (նստել)նստելը, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա (մայրցամաք)մայրցամաք, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսամնասիրված չէր (եվրոպացիներ)եվրոպացիների կողմից:
Կուսական անտառի լիանաների (հյուսվածք)հյուսվածքները խճողված թավուտները (կացիններ)կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի (հովիտ)հովտին: Այնտեղ ճամփորդները (լաստանավ)լաստանավեր հյուսեցին և (ջրապտույտներ ու  ջրվեժներ) ջրապտույտներով ու ջրվեժնորվ հարուստ Ամազոնկա (գետ)գետով շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  (լաստանավ)լաստանավի վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ (հանդերձանք)հանդերձնքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ (որոտ)որոտով ներքև էր սուրում վայրի  (կիրճեր)կիրճերը: Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային (տարածություն)տարածությունում, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր (ճյուղեր, գետախորշեր, գետաբազուկներ)ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ (փոխել)փոխելու:
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները (թերահավատություն)թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու (օր)օրից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:
Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»

241.Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանտերն տանուտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության ավանդույթի համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննարկեց քննեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր մեղանչում զղջում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն շառաչուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով հովարով գլխարկ:
Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցում ցուցմունք տալիս վկաները հուզվում էին:

242.Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունից ձյունով:
Նրանք ապրում էին սարի գագաթում գագաթին:
Երբեք մեր աշխարհը մեր մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ ինձ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին արարքները:

Домашнее задание

Задание 1. Вместо точек вставьте подходящий глагол.

Семья часто отдыхает вместе. В эту субботу все работали, и только Анна решила немного отдохнуть (отдыхать-отдохнуть).
2. Студенты переписивали текст и вскоре перепишут его (переписывать-переписать).
3. Утром мальчик долго одевался и наконец оделся (одеваться-одеться). 4. Дети весь урок решали задачи, но так и не решили их (решать-решить).
5. Антон изучал русский язык год, а Виктор изучил его за полгода (изучать-изучить).
6. Мама всё утро убирала квартиру и наконец убрала её (убирать-убрать). 7. Я всегда кладу книги на стол, но сегодня я положил их в шкаф (класть-положить).
8. Каждый день мой друг покупает свежие газеты. Сегодня он купил две газеты (покупать-купить).
9. Этот студент часто опаздивает на уроки. Вчера он опять опаздал (опаздывать-опоздать).
10. Мой старший брат всегда помогает мне делать домашнее задание. Вчера он опять помог мне (помогать-помочь)

Задание 2. Переведите на русский язык данные предложения.

Երեկ ես երկար սպասեցի Արմենին, բայց այդպես էլ չտեսա նրան:
2. Նա ուշադրությամբ կարդաց այդ հոդվածը, բայց բովանդակությունը լավ չհասկացավ:
3. Նրանք ավարտեցին այդ դժվար աշխատանքը և նստեցին հանգստանալու:
4. Գիշերը ցուրտ էր, և ես փակեցի լուսամուտը:
5. Առավոտյան ես հանդիպեցի իմ հին ընկերոջը:
6. Նա շտապ նախաճաշեց և սկսեց պարապել:
7. Երեկ Արսենը գնեց գեղեցիկ ծաղիկներ:
8. Գրիգորը զանգահարեց և ասաց, որ հաց կգնի:
9. Մի սպասիր ինձ:
10. Մի ուշացեք հանդիպման:
11. Վերցրու այդ գիրքը:
12. Չվերցնես այդ գիրքը:

1. Вчера я долго здал Армена, но так и не увидел его.
2. Он внимательно прочитал статью, но плохо понял содержание.
3. Они закончили эту сложную работу и посидели отдохнуть.
4. Ночью было холодно, и я закрыл окно.
5. Утром я встретил свего старого друга.
6. Он торопливо позавтракал и начал тренироваться.
7. Вчера Арсен купил красивые цветы.
8. Григор позванил и сказал, что купит хлеб.
9. Не жди меня.
10. Не опаздывайте на встречу.
11. Возьми эту книгу.
12. Не бери эту книгу.

Կապ

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ
կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝
հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի
բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է
բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի
բառաձևերը։
Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող
կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև,
հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝
առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող
կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար,
հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի
առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել
կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ
կապակցությունը)։

Կապերի խնդրառությունը

Ամեն մի կապի հետ կապակցվող բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը որ հոլովով խնդիր է պահանջում։
Ուղղական հոլովով կապի խնդիրներ գրեթե չեն դրվում։ Այսպես են դրվում
միայն ուղղական հոլովով բացահայտյալ ունեցող մասնական բացահայտիչները,
որոնք կապի խնդիրներ են, օրինակ՝ Նա՝ իբրև ընկեր, կատարեց իր պարտքը։
Քանի որ նա ենթական ուղղական հոլովով է, նրա բացահայտիչը ևս համարվում է
ուղղական հոլովով։
Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս,
զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները
դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար,
նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։

Գործնական աշխատանք

  1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց
    խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։

1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

    Սիրել Բաց աչքերով։ Խորխե Բուկայ

    Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:

    Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի  կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝  հետները տանելով անգին հեղուկը:

    Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:

    Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝  վնասի չափը նվազեցնելու համար:

    Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:

    Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
    — Է՛յ…է՜յ:
    — Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
    — Ես եմ:
    Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
    — Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
    — Ինձ թվոմ է՝  եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
    — Ի՞նչ ես ուզում:
    -Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ  արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
    — Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:

    Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
    -Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
    — Քաղաք,-պատասխանեց անոթը:
    — Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
    — Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
    -Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
    — Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝  ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝  չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
    — Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
    Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝  ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:

    Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը:

     Առաջադրանքներ

    Ա.  Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

    • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
    • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
    • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
    • Մարդու հնարամտությունը սահման չունի:

    Բ,  «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում: Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի:

    Դաս 5. ֆիզիկա

    1․ Ի՞նչ է ուսումնասիրում դինամիկան։

    Դինամիկա մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։

    2.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

    Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասարակշռված են:

    3.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:

    Ուժաչափից կախված մեզ հայտնի զանգվածով մարմինը գտնվում է դադարի վվիճակում, քանի որ դրա վրա ազդող ծանրության և զսպանակի առանգականության ուժերի համազորը զրո է:

    4.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

    Մարմինը շարժվում է ուղղագիծ հավասարաչափ, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասարակշռված են:

    5.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

    Այդ դեպքում մարմինը կարող է գտնվել դադարի վիճակում, եթե այն չէր շարժվում, կամ շարժվել ուղղագիծ հավասարաճափ, եթե այն շարժվում էր:

    6․Բերեք օրինակ, որն ապացուցում է, որ Նյուտոնի առաջին օրենքը հաշվարկման ոչ բոլոր համակարգերում է ճիշտ:

    Մարմնի արագության փոփոխության պատճառը մարմնի վրա այլ մարմիների կողմից ազդող ուժն է:

    7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:  

    Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է նրա վրա ազդո ուժին և հակադարձ համեմատական է նրա զանգվածին:

    Բանաձևեր․
    a = F/m
    F = ma
    a – մարմնի արագացում
    F – մարմնի վրա ազդող ուժ
    m – մարմնի զանգված

    8.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

    Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին:

    a=F/m,F=ma

    9.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

    Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:

    10. Ո՞ր պնդումն է ճիշտ. 

    — մարմնի արագացումը կախված է նրա վրա ազդող ուժից, 

    — մարմնի վրա ազդող ուժը կախված է նրա արագացումից:

    Design a site like this with WordPress.com
    Get started