Պարապմունք 30.

ԱՄԲՈՂՋ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԹՎԵՐ

Ցանկացած բնական թիվ մեկով մեծ է իրեն նախորդող թվից, այսինքն՝ ստացվում է նրան մեկ գումարելու միջոցով.

1 = 0 + 1,
2 = 1 + 1,
3 = 2 + 1,
4 = 3 + 1,
5 = 4 + 1, …

Ճիշտ է նաև հետևյալ պնդումը. ցանկացած բնական թիվ (ինչպես և զրոն) մեկով փոքր է իրեն հաջորդող թվից, այսինքն՝ ստացվում է նրանից մեկ հանելու միջոցով։ Սկսելով, օրինակ, 5-ից՝ կարող ենք գրել

հավասարությունների հետևյալ հաջորդականությունը.

5 = 6 – 1,
4 = 5 – 1,
3 = 4 – 1,
2 = 3 – 1,
1 = 2 – 1,
0 = 1 – 1։

Հարց է ծագում՝ կարելի է արդյոք շարունակել այս հաջորդականությունը։ Կարծես թե այս հարցի պատասխանն ակնհայտ է. իհարկե, ո՛չ։ Չէ՞ որ հաջորդը պիտի լինի այնպիսի թիվ, որը հավասար է 0 – 1

տարբերությանը, այսինքն` այնպիսի թիվ, որը զրոյից փոքր է։ Իսկ մեզ ծանոթ թվերից ոչ մեկն այդպիսին չէ։ Սակայն զրոյից փոքր թվեր գոյություն ունեն և հնարավորություն են տալիս կատարելու հանման

գործողությունը անգամ այն դեպքում, երբ նվազելին հանելիից փոքր է։

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։

Զրոյից 1-ով փոքր թիվը նշանակվում է այսպես. –1 (կարդացվում է,մինուս մեկե)։ Պարզ է, որ պիտի տեղի ունենա հետևյալ հավասարությունը.

–1 = 0 – 1։

-1-ը այսպես կոչված ամբողջ բացասական թվերից առաջինն է։

Հաջորդ ամբողջ բացասական թիվը –2-ն է, այն 1-ով

փոքր է –1-ից։ Այսինքն
՝ –2 = –1 – 1։

Նրան հաջորդում է – 3 թիվը.
–3 = –2 – 1 = –1 – 1 – 1։

Այսպես շարունակելով՝ կարելի է կազմել միանիշ բացասական

թվերի հետևյալ աղյուսակը.

–1 = 0 – 1

–2 = – 1 – 1 = 0 – 1 – 1

–3 = –2 – 1 = 0 – 1 – 1 – 1

–4 = –3 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1

–5 = –4 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1

–6 = –5 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–7 = –6 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–8 = –7 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–9 = –8 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 –1

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։

Զրոն ո՛չ բացասական թիվ է, ո՛չ էլ դրական:

Ամբողջ դրական և բացասական թվերն ու զրոն ունեն ընդհանուր անվանում՝ ամբողջ թվեր։


Առաջադրանքներ:
1. Ո՞ր թվերն են կոչվում դրական, ո՞ր թվերը՝ բացասական։

Դրական էն կոչվում 0-ից բարձր թվերը, իսկ բացասականը

2. Ո՞րն է այն թիվը, որը ո՛չ դրական է, ո՛չ բացասական։

0

3. Ճի՞շտ է արդյոք, որ ցանկացած բացասական թիվ զրոյից փոքր է։

Այո

4. Ո՞ր թիվը կստացվի, եթե 0-ից հանենք 1։

-1

5.  Ո՞ր թվերն են կոչվում ամբողջ թվեր։

Ամբողջ դրական թվերը

Ամբողջ բացասական թվերը

0

6. Ասե՛ք ջերմաչափների ցուցմունքները

(տե՛ս նկարի)։

1-ին= -7

2-րդ= +8

3-րդ= +11

4-րդ= +7

5-րդ= -5

7. Կարդացե՛ք թվերը.

+2, –3, 0, +8, –10, –15, +1, –27, –12, +100, –91, –74:

8. Տրված են –5, –3, ½,  +5, +10, –2, ¾,  0, +4,1.2/5 թվերը: Նրանցից դո՛ւրս գրեք ամբողջ թվերը:

9. Գործածելով + և – նշանները` գրե՛ք.

ա) 10^0 տաքություն, գ) 3^0 ցուրտ,

բ) 0-ից 7^0 ցածր, դ) 0-ից 8^0 բարձր:

10. Թվանշաններով և + կամ – նշանի միջոցով գրի՛ր բարձրությունները և խորությունները.

ա) Արագած լեռան բարձրությունը չորս հազար իննսուն մետր է։

բ) Մոնբլան լեռան բարձրությունը չորս հազար ութ հարյուր յոթ մետր է։

գ) Կազբեկ լեռան բարձրությունը հինգ հազար երեսուներեք մետր է։

դ) Բայկալ լճի խորությունը հազար վեց հարյուր քսան մետր է։

ե) Արաբական ծովի խորությունը հինգ հազար ութ հարյուր երեք մետր է։

զ) Ալեուտյան իջվածքի խորությունը յոթ հազար ութ հարյուր քսաներկու մետր է։

Design a site like this with WordPress.com
Get started