Եռօրյա ճամփորդություն դեպի <<Արատես>>

Ողջու՜յն, ապրիլի 14-ից, ապրիլի 16-ը գնացել ենք Արատես` ընկեր Լիանայի, ընկեր Վարսինեի և ընկեր Դանիելի հետ։ Այստեղ կարող ես տեսնել մեր ճամփորդության նախագիծը։

Օր Առաջին` Ապրիլի 14
Ժամը 09։00-ին գնացել ենք ժամերգության` Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Շարժվել ենք եկեղեցու բակից ժամը 09։30։ Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ ենք հասնելու։ Երբ հասանք ձյուն էր գալիս։ Իրերը դասավորելուց հետո մի փոքր հանգստացանք, քանի որ երկար ճանապարհ ենք ունեցել։ Քիչ անց ճաշեցինք, իսկ ժամը 20։00-ին ընթրեցինք։ Ձյան պատճառով խարույկ չվառեցինք։ Խարույկի փոխարեն խաղացինք`<<Ով, որտեղ, երբ>> խաղը։ 22։30 պատրաստվեցինք քնելու` <<Պապիկ, տատիկ>> տնակում։ Այսքանով ավարտվում է Արատեսյան առաջին օրը։

Օր Երկրորդ` Ապրիլի 15
Առավոտյան վեր ենք կացել ժամը 08։00-ին, քիչ անց պատրաստվել ենք նախաճաշին։  Նախաճաշելուց հետո, ընկեր Դանիելի հետ նախավարժանք ենք արել և վազել։  Քիչ անց խաղացել ենք վիկտորինա երկու թիմերով, <<հանրահաշիվ>> և <<երկրաչափություն>> թեմաներով։ Հետո քայլքով գնացինք <<Արատես գետ>>, այն շա՜տ գեղեցիկ էր և պարզ, գնացինք նաև ձոր, այնտեղ ամեն ինչ հմայիչ և գրավիչ էր, մի փոքր քայլեցինք և վերադարձանք։ Քիչ անց ընթրեցինք և պատրաստվեցինք խարույկ վառելու։ Խարույկի համար մեզ հետ բերել էինք մարշմելլոու։ Խարույկի մոտ լավ ժամանակ անցկացրեցինք և պատրաստվեցինք քնելու`<<Պապիկ, տատիկ>> տնակներում։ Արատեսյան երկրորդ օրը շատ հետաքրքիր և հավես անցավ։

Օր Երրորդ` Ապրիլի 16
Ահա և եկավ Արատեսյան երրորդ` վերջին օրը։ Արթնացել ենք ժամը 08։00-ին։ Նախաճաշել և հավաքել ենք մեր իրերը։ Որից հետո մաքրել ենք սենյակները և ցտեսություն ասել բոլորի կողմից սիրված <<Արատեսին>>։ Ժամը 12։00-ին շարժվել ենք դեպի Երևան։ Երբ հասանք Մայր Դպրոց, այնտեղ մեզ սպասում էին մեր ծնողները, հարազատները։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, այն լի էր նոր ծանոթություններով, լայն ժպիտներով, լավ տրամադրությամբ և համերաշխությամբ։ Այս ճամփորդությունը իմ ամենասիրելի ճամփորդություններից մեկն է😉☺️✨։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started