Հովհաննես Թումանյան՝ Որոտ թագավորը

Պատրաստվի՛ր «Որոտ թագավորը» հեքիաթի քննարկմանը։

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
խնամախոս-Հարսնախոս, կնոջախոս
ժաժ-երկրաշարժ
հեքիմ-Սնոտիապաշտական արարողություններով և միջոցներով բժշկություն անող մարդ
անիրավություն-Անարդարություն

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։
Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։

Ինձ դուր եկավ այս հատվածը, քանի որ այն ծիծաղելի էր

3.Ներկայացրո՛ւ հեքիաթի ասելիքը։

Design a site like this with WordPress.com
Get started