Պարապմունք 56․ հանրահաշիվ

1. 8 և14 կողմերով  ուղղանկյունը մասամբ ծածկած է 4սմ կողմով քառակուսով, որը բաժանված է  չորս հավասար մասերի (տես նկարը)։ Գտեք նարնջագույն մասի մակերեսը։

Подпись отсутствует

Գևորգյան Լիլիանա, Միջին դպրոց

 2.  3, 7, 19, 55, _  թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ: Գտեք հաջորդ թիվը:   

Պատասխան՝ 163

Գրիգորյան Նարե, Միջին դպրոց

3.  Պատկերը բաղկացած է միանման եռանկյուններից: Ընդհանուր պատկերի ո՞ր մասն է ներկած մոխրագույն:

Подпись отсутствует

Պատասխան՝ 3/7

Թորոսյան Մանե, Միջին դպրոց

 4. «Յուրահատուկ»  դպրոցում դասերը սկսվում են առավոտյան ժամը 9:00, իսկ դասամիջոցի տևողությունը 5ր է: Գտեք մեկ դասի տևողությունը, եթե հայտնի է, որ հինգերորդ դասն ավարտվում է 13:00-ին։  

Պատասխան՝ 44

Աբրահամյան Արեն, Միջին դպրոց

 5. Վալերիկը 4 օրում  պատրաստում է 3 ռոբոտ, իսկ Դիանան՝ 6 օրում՝ 4 ռոբոտ։ Նույն արագությամբ աշխատելով նրանք միասին 12 օրում քանի՞ ռոբոտ կպատրաստեն։  

Պատասխան՝ 17

Հայրապետյան Վալերիկ, Միջին դպրոց

6. Քանի՞  եռանկյուն է պատկերված նկարում:  

Подпись отсутствует

Պատասխան՝ 22

Չարչյան Աշոտ, Միջին դպրոց

7. 22 հատ ամբողջ թվերի արտադրյալը հավասար է 1: Ինչի՞ է հավասար այդ թվերի հնարավոր ամենափոքր գումարը։

Մովսիսյան Եվա,  Միջին դպրոց

8. 217 մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար վագոններից: Մարդատար վագոնը 4 մետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն է մարդատար վագոնի երկարությունը:

Պատասխան՝ 11 մետր

Խաչատրյան Տիգրան, Միջին դպրոց

9. Սոնան նկարեց ընդհանուր թվով 19 հնգանկյուններ և քառանկյուններ, որոնք միասին  ունեն 84 անկյուն։ Սոնան յուրաքանչյուր պատկերից քանի՞ հատ նկարեց։

Թադևոսյան Աննա, Միջին դպրոց

10. Արամը գրատախտակին գրեց մի քանի երկնիշ թվեր, իսկ Դավիթը 100-ից հանեց այդ թվերից յարաքանչյուրը և նույպես գրեց գրատախտակին։ Արամի գրած թվերի գումարը հավասար է 576, իսկ Դավիթի ստացած թվերի գումարը 724։ Քանի՞ թիվ է գրել Արամը գրատախտակին։

Պատասխան՝ 13

Մուրադյան Դավիթ, Միջին դպրոց

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started