ԵՌՕՐՅԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ԱՐԱՏԵՍՈՒՄ

Արատես, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։
Արատեսում գտնվում են Սյունիքի Արատեսի վանքը (VII դար), Սուրբ Աստվածածին (X-XI դարեր), Սուրբ Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12 դար խաչքարեր։

Բնակչություն

Արատեսի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի1873189719261939195919791989
Բնակիչ219311184326232353230

Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի և տես՛: Վանական համալիրը է տարբեր ժամանակներում կազմված երեք եկեղեցիներից և մատուռից: Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Գլխավոր եկեղեցու գմբեթը պահպանվել է, իսկ պատերը գտնվում է կիսավեր վիճակում:

Արատեսի վանքը հայտնի էր որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում: Չնայած այն հանգամանքին, որ այսօր վանքը կիսավեր վիճակում է, հին ճարտարապետական հուշարձանը, այնուամենայնիվ, չի կորցրել իր վեհ տեսքը, և արժե անձամբ տեսնել այն:Արատեսի վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Արատեսում են գտնվում նաև Սբ. Աստվածածին (X-XI դարեր), Սբ. Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12-րդ դարի խաչքարեր։Բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ։


Այս հղումով կարող եք տեսնել ճամփորդության նախագիծը

Design a site like this with WordPress.com
Get started