Հայ գյուտարարների կողմից արված հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը

 1․  Ալեքսանդր Գարսոև — սուզորդ, առաջին կոնստրուկտորը և սովետական սուզանավերի նախագծողը։

2․  Իգնատիյ Լուկասևիչ — կերոսինային լամպի գյուտարարը։ Հայտնագործել է կերոսինի ստացումը հում նավթի թորման միջոցով (1853թ.)։  Հիմնել է աշխարհի առաջին նավթավերամշակման գործարանը (1856թ.)։  

3․  Քեննեթ Խաչիկյան — ԱՄՆ երկու նախագահների (Նիքսոն, Ռեգան) ելույթների հեղինակը, նախագահի հանրապետական 9 թեկնածուների խորհրդատու։  

4․  Էմիկ Ավագյան — 57 հայտնագործություններ է արտոնագրել, որոնք մինչև այսօր օգնում են հաշմանդամներին։ 1961թ.-ին նախագահ Քենեդին նրան պարգևատրեց հաշմանդամների զբաղվածության մեջ ունեցած իր անփոխարինելի ներդրման համար։

 5․  Գարի Թաթոյան — հայտնաբերել է վաֆլե բաժակներով պաղպաղակի մեքենան (1921թ.)։  

6․  Ռոջեր Էդուարդ Քոլինգվուդ Ալթունյան — շնչառական սարքերի և նատրիումի քրոմոլինի քթանցքերի համար նախատեսված սփրեյ և աչքի կաթիլներ՝ ասթմայի և ալերգիայի բուժման համար։  

7․ Լյութեր Ջորջ Սիմջյան (ԱՄՆ) — ավելի քան 200 հայտնագործությունների հեղինակ, որոնց թվում՝ բանկոմատ, պրոյեկցիոն սարք՝ օպտիկական պատկերներն էկրանին ցուցադրելու համար։  

8․  Ալբերտ Կապիկյան (ԱՄՆ) — աղիքային բորբոքումների պատվաստանյութի հեղինակ։  

9․  Ռայմոնդ Վագան Դամադյան (ԱՄՆ) — սկանավորման մագնիսա-ռեզոնանսային սարքի հեղինակ։  

10․  Արթուր Բուլբուլյան (ԱՄՆ) — A-14 թթվածնային դիմակների գյուտարարը, որոնք օգտագործվում էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started