Ձմեռային ճամբար 2023 6-րդ օր

Բարև, այսօր ձմեռային ճամբարի 6-րդ օրն էր: Այսօր մենք լուծել ենք “Ոչ ստանդարտ խնդիրներ”, իսկ երրորդ ժամին ընկեր Լիանայի և մի մաս սովորողների հետ գնացել ենք <<Արևմտյան դպրոց-պարտեզ>> “Learning apps” ծրագիրը սովորեցնելու համար: Ունեցել ենք՝ “ռուսերեն և կավ” դասաժամերը: Այսօր շատ հավես օր էր: Կհանդիպենք վաղը, ցտեսություն…

Ոչ ստանդարտ խնդիրների լուծում

1.Միքայելը թիվը բաժանում է 5-ի և 9-ի, այնուհետև ստացված մնացորդները բազմապատկում։ Նշվածներից ո՞ր թիվը նա կարող է ստանալ։
1) 25   2) 27   3) 30   4) 32

2․ Ուղղաթիռը 1 վայրկյանում անցնում է 45 մ։ Ինչքա՞ն ժամանակում այդ ուղղաթիռը կանցնի 270 կմ։ 

1) 1 ժամ 40 րոպե
2) 1 ժամ 20 րոպե
3) 1 ժամ 30 րոպե
4) այլ պատասխան

 3.Պահակը մեկ օր աշխատում է, հաջորդ երկու օրը հանգստանում։ Առաջին անգամ երբ նա գնաց աշխատանքի երկուշաբթի էր։ Շաբաթվա ի՞նչ օր էր, պահակի 25-րդ աշխատանքային օրը։ Շաբաթ, կիրակի օրերը համարել ոչ աշխատանքային։
1) երկուշաբթի
2) երեքշաբթի
3) չորեքշաբթի
4) հինգշաբթի 

4.Ուղղի վրա նշված են մի քանի կետեր։ Ուղղի վրա առաջացած այն հատվածների քանակը, որոնց ծայրակետերը նշված կետերն են, 30-ից շատ են, 40-ից՝ քիչ։ Քանի՞ կետ է նշված ուղղի վրա։ 

1) 7
2) 8
3) 9

4) 10

5.Անին որոշեց ծննդյան օրը իր բոլոր 32 համադասարանցիներին կոնֆետ հյուրասիրել։ Նա հաշվեց, որ եթե աղջիկներից յուրաքանչյուրին տա 4 կոնֆետ, իսկ տղաներից յուրաքանչյուրին՝ 3 կոնֆետ, ապա պետք է գնի 115 կոնֆետ։ Քանի՞ աղջիկ է սովորում այդ դասարանում։
1) 17
2) 18
3) 19
4) 20

6.Տասը ափսեում մրգեր են դրված։ Ցանկացած երկու ափսեում եղած մրգերի քանակը 6-ից շատ է: Ամենաքիչը քանի՞ միրգ կարող է լինել բոլոր ափսեներում միասին։
1) 37
2) 38
3) 39
4) 40

7.Բաժանելին 7 անգամ մեծ է բաժանարարից, իսկ քանորդը 7 անգամ փոքր է բաժանարարից: Ինչի՞ կարող է հավասար լինել բաժանելին:
1) 7
2) 49
3) այլ պատասխան
4) 1

8. Ինչի՞ է հավասար 9 ∗ 8 ∗ 4 հնգանիշ թվի ∗-երի փոխարեն գրված թվանշանների գումարի ամենամեծ արժեքը, որոնց դեպքում տրված հնգանիշ թիվը կբաժանվի 36-ի:
1) 15
2) 12
3) 27
4) 14 

9.Գտնել այն եռանիշ թվերի քանակը, որոնց թվանշանների արտադրյալը հավասար է 24-ի:
1) 24
2) 21
3) 12
4) 6

10. 1 համարիչով 3 իրարից տարբեր սովորական կոտորակների գումարը 1 է: Գտնել նրանցից ամենափոքրի հայտարարը:
1) 3
2) 6
3) 5
4) 12

11. 203 թիվը ներկայացրել են մի քանի բնական թվերի գումարի տեսքով այնպես, որ գումարելիների արտադրյալը ևս լինի 203: Քանի՞ գումարելի ունի 203 թվի այդպիսի ներկայացումը:
1) 169
2) 167
3) 203
4) 202

12. Հայտնի է, որ Արամի և Արմենի տարիքների գումարին, եթե ավելացնենք նրանց տարիքների արտադրյալը, կստանանք 34: Որքա՞ն է նրանցից ավագի տարիքը:
1) 8
2) 7
3) այլ պատասխան
4) 6 

13. Նկարում պատկերված 3×3 չափսերի քառակուսու 9 վանդակներում 1; 3; 5; 12; 14; 16; 23; 25; 27 թվերը դասավորված են այնպես, որ բոլոր տողերում, սյունյակներում և անկյունագծերում գտնվող երեքական թվերի գումարները լինեն հավասար: Գտնել այդ գումարի արժեքը:


1) 40
2) 41
3) 42
4) 43

14. 1000-ը ներկայացրել են միմյանց հաջորդող 16 բնական թվերի գումարի տեսքով: Գտնել այդ գումարելիներից փոքրագույնի արժեքը:
1) 55
2) 54
3) 53
4) 52

Հունվարի 16.

Ընդհանուր պարապմունք (Կարդալ, ծանոթանալ նախորդ շաբաթվա ամփոփ-հաշվետվությունը)
1.Նախագիծ (Ոչ ստանդարտ խնդիրների լուծում)
2.Նախագիծ (Ոչ ստանդարտ խնդիրների լուծում)
3.Նախագիծ (Մի խումբ սովորողների հետ այցելություն Արևմտյան դպրոց -պարտեզ, մնացած սովորողները փնտրում են սեղանի մաթեմատիկական խաղեր և հրապարակում իրենց բլոգում, անհրաժեշտության դեպքում կարող են կատարել թարգմանություն)
Օրինակ՝ կարող եք փնտրել տեղեկություն մաթեմատիկական խաղի ՆԻՄ-ի մասին, ինչպես խաղալ, խաղի ինչ կանոն ունի և այլն։
4. Ռուսերեն
5. Կավ
6. Ամփոփում։

Design a site like this with WordPress.com
Get started