Ձմեռային ճամբար 2023 7-րդ օր: Ճամփորդություն դեպի <<ՀՀ Կենտրոնական Բանկ>>

Բարև՜, այսօր ձմեռային ճամբարի 7-րդ օրն էր: Իդեպ այսօր մենք ջոկատով գնացել ենք <<ՀՀ Կենտրոնական Բանկ>>: Սկզբում գիդի հետ խոսեցինք փողերից և բանկերից, իսկ հետո մեզ ցույց տվեցին հին մետաղադրամները և պատմեցին նրանց մասին: Հետո ցույց են տվել հին թղթադրամներ, թե ինչպես ստուգել թղադրամը իսկական է, թե՝ ոչ: Իսկ հետո ամենահետաքրքիրն էր, մեզ ցույց տվեցին թղթադրամներ ուլտրամանուշակագույն և ուլտրակարմիր լույսի տակ: Մեզ նաև ցույց տվեցին 100% բամբակյա և 100% պլասմասե թղթադրամներ: Դիտել ենք մի փոքրիկ ֆիլմ և լուծել խաչբառ: Վերջում մեզ տվեցին տետրեր, գրիչներ և կոնֆետներ: Այնտեղից գնել ենք հուշադրամներ, օրինակ ես հարյուր դրամով գնել եմ գեղեցիկ հուշադրամ, նկարը կարող ես տեսնել այստեղ_2: Երբ որ դուրս եկանք Կենտրոնական Բանկից, մի փոքր խայլեցինք և վերադարձանք դպրոց: Այսօր շատ հավես օր էր: Խորհուրդ եմ տալիս դուք էլ լինեք այնտեղ, ցտեսություն😃🤗🙂

Design a site like this with WordPress.com
Get started