Բարև, հունվարի 10-ին մենք մաթեմատիկայի ջոկատով գնացինք <<Գեղասահքի և հոկեի>> դպրոց։ Գնացել և հետ ենք եկել քայլելով։ Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ ենք սահելու։ Սահադաշտը շատ մեծ էր։ Ես շատ անգամներ եմ եղել այնտեղ և լավ սահում էի։ Բոլորս մի քանի անգամ ընկել ենք։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Խորհուրդ կտամ դուք էլ այնտեղ գնաք: Ցտեսություն…
Day: 11.01.2023
Հայ գյուտարարների կողմից արված հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը
1․ Ալեքսանդր Գարսոև — սուզորդ, առաջին կոնստրուկտորը և սովետական սուզանավերի նախագծողը։
2․ Իգնատիյ Լուկասևիչ — կերոսինային լամպի գյուտարարը։ Հայտնագործել է կերոսինի ստացումը հում նավթի թորման միջոցով (1853թ.)։ Հիմնել է աշխարհի առաջին նավթավերամշակման գործարանը (1856թ.)։
3․ Քեննեթ Խաչիկյան — ԱՄՆ երկու նախագահների (Նիքսոն, Ռեգան) ելույթների հեղինակը, նախագահի հանրապետական 9 թեկնածուների խորհրդատու։
4․ Էմիկ Ավագյան — 57 հայտնագործություններ է արտոնագրել, որոնք մինչև այսօր օգնում են հաշմանդամներին։ 1961թ.-ին նախագահ Քենեդին նրան պարգևատրեց հաշմանդամների զբաղվածության մեջ ունեցած իր անփոխարինելի ներդրման համար։
5․ Գարի Թաթոյան — հայտնաբերել է վաֆլե բաժակներով պաղպաղակի մեքենան (1921թ.)։
6․ Ռոջեր Էդուարդ Քոլինգվուդ Ալթունյան — շնչառական սարքերի և նատրիումի քրոմոլինի քթանցքերի համար նախատեսված սփրեյ և աչքի կաթիլներ՝ ասթմայի և ալերգիայի բուժման համար։
7․ Լյութեր Ջորջ Սիմջյան (ԱՄՆ) — ավելի քան 200 հայտնագործությունների հեղինակ, որոնց թվում՝ բանկոմատ, պրոյեկցիոն սարք՝ օպտիկական պատկերներն էկրանին ցուցադրելու համար։
8․ Ալբերտ Կապիկյան (ԱՄՆ) — աղիքային բորբոքումների պատվաստանյութի հեղինակ։
9․ Ռայմոնդ Վագան Դամադյան (ԱՄՆ) — սկանավորման մագնիսա-ռեզոնանսային սարքի հեղինակ։
10․ Արթուր Բուլբուլյան (ԱՄՆ) — A-14 թթվածնային դիմակների գյուտարարը, որոնք օգտագործվում էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից։