Պարապմունք 80. Պատահույթի հավանականություն:

Որևէ պատահական փորձի ընթացքում 

A պատահույթի տեղի ունենալու հավանականություն կոչվում է  A  պատահույթին նպաստող ելքերի թվի հարաբերությունը բոլոր հնարավոր ելքերի թվին:

A պատահույթի հավանականությունը հաշվելու համար պետք է՝

1.Հաշվել պատահույթին նպաստող ելքերի թիվը (m)
2.Հաշվել բոլոր ելքերի թիվը (n)
3. Կազմել այդ թվերի հարաբերությունը:

Առաջադրանքներ:
1.Գրիր հավաստի և անհնար իրադարձությունների երկուական օրինակ:



2. Նետում են զառը:
Հաշվիր պատահույթի հավանականությունը
ա/ հանդես կգա հինգ թիվը

1/6
բ/հանդես կգա զույգ թիվ

3/6
գ/հանդես կգա կենտ թիվ

1/2
դ/հանդես կգա երեքի բաժանվող թիվ:

2/6

3 Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝ անհնար.

ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ մեկը-հավաստի

բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է-պատահույթ

գ) Աքաղաղը ձու է ածել-անհնար

դ) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը-պատահույթ

ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը-անհնար

զ) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով-անհնար

է) Անկոչ հյուր է եկել-պատահույթ

ը) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն-հավաստի

4. Տուփում կա 10 կոնֆետ: Նրանցից 9-ը կարմիր թղթով են, մեկը` կապույտ: Տուփից, առանց նայելու, հանում են մեկ կոնֆետ: Կարելի՞ է արդյոք նախապես ասել, թե այն ինչ գույնի կլինի: Ի՞նչ երկու պատահական իրադարձություններ կարող են տեղի ունենալ:

Ոչ

5. Քանի՞ ելք ունի խաղոսկրը նետելու պատահական փորձը:

6

6. Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյուղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական փորձը:

Կարմիր, դեղին և կանաչ խնձորներ

7. Քանի՞ ելք ունի այն պատահական փորձը, երբ միաժամանակ նետվում է երկու մետաղադրամ:

4


8. Կրկնողություն: Կատարեք գործողությունը:
23199 : 57+(4.½ x 5.⅔ x 2) : 13.1/2

Домашнее задание: Прочитать и рассказать:

Привет! Меня зовут Жика. Я большой попугай, который живет у Миши. Вы спросите, кто такой Миша? О, это мой хозяин. Отличный парень! Если вам кажется, что у меня очень смешное и глупое имя, то вы ошибаетесь. Я попугай жако. Вы не знаете, кто такие попугаи жако? Стыдно! Они живут в Африке. Они большого размера, серые, с красной головой. И очень красивые. Такие, как я. Жако-Жика. Правда, похоже? Говорят, что жако очень болтливые. Но это неправда. Мы, конечно, любим поговорить. Но почему? Потому что мы очень умные. А так я молчун. Например, всю ночь я сплю и абсолютно ничего не говорю. И при незнакомых людях я стесняюсь разговаривать. Так что я считаю, что я очень молчалив.

Я помню, в детстве, Миша хотел научить меня разговаривать. Он часто садился около моей клетки и повторял: «Жика хор-роший». Я, конечно, был с ним абсолютно согласен. Но согласитесь, нельзя хвалить себя вслух. Это просто невежливо! Поэтому я молчал. Но однажды мои хозяева поехали в Киев. Вы знаете этот город? Это столица Украины. И взяли меня с собой. А в Киеве в то время как раз была «оранжевая революция». Людям очень не нравился их президент, и они хотели поставить на его место другого. И вот толпы людей ходили мимо нашего дома и кричали фамилию президента, которого они хотели выбрать: «Ю-щен-ко! Ю-щен-ко!». Честно говоря, я далек от политики. Меня больше интересуют новости культуры и литературы. Но они так громко кричали! И однажды, услышав их, я тоже закричал: «Ю-щен-ко!». Жена Миши бросилась к окну, закрыла его и сказала: «Жика, тише! Он еще не президент! Ты хочешь, чтобы у нас были неприятности?» А Миша так смеялся! Он повторял: «Молодец, Жика! Я всегда знал, что ты будешь говорить только на те темы, которые тебе интересны». Вот так я научился разговаривать.

Дальше — больше. Вскоре я научился имитировать звонок телефона и сигнал факса. Дело в том, что некоторое время я жил у Миши в офисе. Это было так весело! Выходят все люди из офиса на обед. А я начинаю «звонить». Секретарь бежит к телефону, поднимает трубку и кричит: «Алло!». А я молчу. Только она выйдет, а я опять «звоню». И так же с факсом. Но потом они обо всем догадались и унесли меня из офиса домой. Жаль! Но дома я тоже «звоню». В таких случаях Миша смеется и говорит: «Жика прислал факс».

А еще Миша учил меня желать спокойной ночи. Ложась спать, он каждый вечер подходил к моей клетке и говорил: «Жика, спокойной ночи». Но, как вы знаете, я молчун. Не люблю болтунов! Поэтому я молчал. Но однажды к Мише приехали гости. И вот вечером все выключили свет и собирались ложиться спать. Я подождал, пока свет выключат везде и станет темно, и тогда сказал низким голосом: «Спокойной ночи». Вы бы видели их лица! Девушка побледнела. А у молодого человека упала на пол чашка! Я люблю делать неожиданные сюрпризы. По-моему, это очень мило, не правда ли?

А вообще в клетке своей я живу мало. Миша часто выпускает меня, и я летаю по комнате. Крылья у меня большие и, когда я лечу, то произвожу сильный шум. Поэтому Миша называет меня «вертолет». Вечером я люблю сидеть у него на плече и смотреть, как он работает на компьютере. Может быть, скоро я научусь имитировать звук включения и выключения компьютера. Вот будет смешно!

Но что-то я сегодня много болтаю. Знаете, как говорят: «Болтун – находка для шпиона». Пора заканчивать. Не обижайтесь, если я что-нибудь не рассказал. Такой уж у меня характер. Молчун!

Письменно: Употребите глаголы в скобках в прошедшем времени( разбор).

Генке было 13 лет, он (учиться) в шестом классе, но он очень (любить) смотреть фильмы для взрослых. Он (любить) читать взрослые книги и даже однажды (решить) послушать лекцию для родителей. Она была очень скучная, непонятная, но два предложения очень удивили и даже испугали его. Первое было такое: «Если ребёнок много читает, он учится очень хорошо». Генка (читать) очень много – утром, днём, вечером, когда (завтракать), (обедать), (ужинать)… Но в школе он часто (получать) двойки, потому что книги читать было интереснее, чем делать уроки. Второе предложение было тоже странное: «Ребёнок должен уважать родителей, но не бояться их!…» А отца Генка (уважать) и (бояться).

Это отец (научить) Генку правильно читать книги. Сначала он (поговорить) с сыном о книгах и (понять), что Генка не помнит, что он (читать), кто (написать) книгу, как она называется. Потом отец (сказать), что они будут читать книги вместе. «Как вместе? – (удивиться) сын. – Вслух?»

-Нет, — (ответить) отец, — я буду тебе советовать, что читать, а потом мы будем разговаривать о книгах.

Каждый вечер сын (рассказывать), что (прочитать). И когда отец (понимать), что сын (читать) не всю книгу, потому что ему неинтересно было, он (говорить): «Никогда не говори неправду! Это хуже всего!»

А потом Генке (понравиться) читать по-новому. Экзамены отца кончились, и начались интересные разговоры о книгах, литературе, о работе отца. Часто мама тоже (разговаривать) с ними.

Мама не (работать). Она (говорить), что её работа – это муж и сын. Каждое утро она (вставать) раньше всех, (готовить) завтрак. И каждое утро отец (говорить) маме: «До свидания, малыш мой родной!» И Генка (видеть), как мама рада слышать эти слова. А вечером он вместе с мамой (ждать) отца. Он очень (хотеть) открыть дверь отцу, но (видеть), что мама хочет этого ещё больше, поэтому всегда (смотреть), как отец входит и говорит маме: «Здравствуй, малыш мой родной!» И потом они вместе (сидеть) и (слушать) рассказы отца о работе, о том, как много и долго нужно иногда работать. А Генка (рассказывать) о новом фильме, о школе. Это была счастливая, дружная семья.

Պարապմունք 79

ՊԱՏԱՀՈՒՅԹ

Առօրյա կյանքում մեր շուրջը տեղի են ունենում տարբեր իրադարձություններ. օրինակ՝ հայրիկը նոր հեռուստացույց է գնել, հարևանի կատուն ձագեր է ունեցել, Հայաստանի շախմատիստների թիմը հաղթել է օլիմպիադայում, լուսամուտից ներս է թռել մի թռչնակ։

Իրադարձությունների մեջ կան այնպիսիները, որոնք որոշակի պայմանների առկայության դեպքում միշտ տեղի են ունենում։ Այդպիսի իրադարձությունները կոչվում են հավաստի իրադարձություններ։
Օրինակ՝

1. Պարզկա եղանակին գիշերը երկնքում միշտ կերևան աստղերը։ Այս օրինակում պայմաններն են պարզկա եղանակը և գիշերը, իսկ իրադարձությունը՝ աստղերի երևալը։

2. Թեյով լի բաժակի մեջ գցված շաքարի կտորն անպայման կիջնի բաժակի հատակը։ Այս օրինակում պայմանն է թեյով լի բաժակի մեջ շաքարի կտոր

գցելը, իսկ իրադարձությունը՝ շաքարի կտորի իջնելը բաժակի հատակը։

Կան նաև իրադարձություններ, որոնք որոշակի պայմաններում երբեք տեղի չեն ունենում։ Այդպիսի իրադարձությունները կոչվում են անհնար իրադարձություններ։ Բերենք անհնար իրադարձությունների օրինակներ։

1. Արկղից, որում միայն խնձոր, տանձ և դեղձ կային, հանեցին մի ձմերուկ։

2. Գնդակը ֆուտբոլիստի հարվածից հետո թռավ 1 կմ։

Իսկ այժմ մենք կդիտարկենք այնպիսի իրադարձություններ, որոնք որոշակի պայմանների առկայության դեպքում կարող են տեղի ունենալ

կամ տեղի չունենալ։ Այդպիսի իրադարձությունները կոչվում են պատահույթներ (պատահական իրադարձություններ)։ Ստորև բերված

են այդպիսի իրադարձությունների օրինակներ։

1. Դիտարկենք խաղոսկրը (զառը), որի նիստերին

գրված են 1, 2, 3, 4, 5, 6 թվանշանները:

Երբ խաղոսկրը գցում ենք, կարող է բացվել այդ

թվանշաններից որևէ մեկը։ Այն իրադարձությունը, երբ

բացվում է, օրինակ, 5 թվանշանը, պատահույթ է, քանի

որ խաղոսկրը գցելիս այդ թվանշանը կարող է բացվել

կամ չբացվել։

2. Երբ հրաձիգը կրակում է թիրախի վրա, գնդակի՝ թիրախին դիպչելը պատահական իրադարձություն է։ 

Առաջադրանքներ
1. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.

ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի բնակարանում ապրող հարևանին։

բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։

գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։

դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։

2. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.

ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։

բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։

գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։

դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։

ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։

3. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.

ա) Դրամը նետելիս ընկել է ,զինանիշ։

բ) Գիշերը ծագել է արևը։

գ) Դուրս գալով փողոց՝ դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։

դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։

ե) Դուք մուրճով խփել եք ռելսին և ձայն է հնչել։

զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։ Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։

Խնդիրներ.

1.Դպրոցի տասներորդ դասարանցիներից գերազանցիկ են 15-ը, որ նրանց 20 %-ն է։ Ընդամենը քանի՞ սովորող կա տասներորդ դասարաններում:

15×5=75

2.Երկու թվերի գումարը 81 է, իսկ տարբերությունը՝ 17։ Գտե՛ք այդ թվերը։

81-17=64

64:2=32

32+17=49

Պարապմունք 78

Առաջադրանքներ
1.Քանի՞ երկնիշ, քանի՞ եռանիշ, քանի՞ քառանիշ թիվ կարելի է կազմել 1, 2, 3, 4, 5 թվանշաններով, եթե նիշերը չի կարելի կրկնել:
2. Քանի՞ երկնիշ, քանի՞ եռանիշ, քանի՞ քառանիշ թիվ կարելի է կազմել 1, 2, 3, 4, 5 թվանշաններով, եթե նիշերը կարելի է կրկնել:

625


3. Նետեցին երկու զառ, մեկի արդյունքը՝ 3 է, մյուինը՝ 6: Քանի՞ տարբեր հնարավորություն կա, որոնցում զառերի վրա դուրս եկած թվերի գումարը մեծ կլինի վեցից:

21


4. Կկնողություն:
Հաշվի՛ր

(–201) + (+80) =-121   
–234 + (–14) =-248      
320 + (–410)  = -90
–2 + 27   = 25
44–(–7)     
29 – (–21)=50
–76 – (–16)=81
–170 – (–340)  = 170  
–52 + (–2)  = -54   
(–56 – 14) +70   = 0
(–18 + 6) – 94= -106

Ավետիք Իսահակյան.ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:

    Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:

    Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց.

    -Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան:

    Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ

անպատասխան:

    Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

    Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…

    Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:

    Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:

    Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.

    «Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

    Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

    Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

    Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:

    Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

Առաջադրանքներ`

2. Ի°նչ է երջանկությունը քեզ համար։

Երջանկությունը ինձ համար դա սերն է, հոգատարությունը, ուրախությունը և այլն: Շատ կարևոր է պարգևել մարդուն երջանկություն, քանի որ բոլորս արժանի են դրան:

3. Ստեղծագործի’ր` «Երջանկությունը գումարով չի’ գնվի»:

Գործնական աշխատանք

190.                    Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով՝ նոր բարդ բառեր ստացի´ր:

Վարդագու յն, ճերմակահեր, օձաձև, արշավախումբ, անաչյա, շիկահեր, շղթայակապ:

191. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում-սովորող

բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է-առաջնորդ:


գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ-պատ:

դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիս­ներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն-ժամանակ:

ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում-դատավոր:

զ) Ինչպե՞ս է  կոչվում այն հասկացությու նը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները սյահելու և վերականգնելու կարողությունը-հիշողություն:

192. Ակ, իկ, ուկ ածանցներով տրված բառերից նոր բառեր կազմի´ր: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել)-թափանցիկ, շրջ(ել)-շրջիկ, մարտ(նչել)-մարտիկ, սիրտ, ճմլ(ել)-սրտաճմլիկ, ճանճ- քշ(ել):

բ) Օրեն(ք)-օրինակ, ճաշ-ճաշակ, ախորժ-ախորժակ, սահուն-սահնակ, պահել-պահակ, ընդուն(ել)-ընդունակ, մոլոր(ել)-մոլորակ, գիտ(ենալ)-գիտակ, պատվիր(ել)-պատվիրակ:
գ) Կտր(ել)-կտրուկ, դիպ(չել)-դիպուկ, խուսափ(ել)-խուսափակ:

193. Ի՞նչ է նշանակում՝

Հեռախոս-հեռախոսը հեռախոսային կապի, համակարգի մեջ մտնող սարք, որը ծառայում է ձայնային ինֆորմացիայի հաղորդման և ընդունման համար, դպրոցական-սովորող, ուսանող, ձայնագրիչ, ականջ-մարմնի մի մաս, որով մենք ձայն էնք լսում:

194. ա) Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխիր, որ անձ ցույց տան: Թվիր այն ածանցները, որոնք օգնեցին, որ ուրիշ բառերից անձ ցույց տվող բառեր ստանաս:

Ա. Երգել-երգիչ, ուսուցանել-ուսուցիչ, նկարել-նկար, գործել-, բնակվել-բնակիչ, հսկել-հսկիչ, լողալ-լողորդ, վարել-վարորդ, հաճախել-հաճախորդ, գնել-գնորդ, որսալ-որսող, պահել-պահող, սուտ ասել-սուտասան, իշ­խել-իշխան, վեպ ասել-, այցելել, վրեժ առնել, երկրպագել-երկրպագող:

Բ. Հունձ-հնձող, ուղի-ուղղորդ, թագ, զեն(ք), դատ, ձի-ձիավոր, այգի, հնոց, ջրա­ղաց, խանութ, նախիր, ուղտ, պարտեզ, էշ:

195. Ուշադրությո´ւն դարձրու Ա. Բ. Գ. շարքերի նախադասությունների կետադրությանը, կետադրական  տարբերությունները գտի´ր և օրինաչափությունը փորձի´ր բացատրել:

Ա. Հյուրն աոաջ անցավ ու ներկայացավ.

-Բժշկապետ Նոբ:

Եթե խոսքին կասկածող էր լինում, ավելացնում էր.

-էս հասակս քաշեր, նո՞ր պիտի սուտ խոսիմ:

Թորոսիկը հարցրեց.

-Պապե՜, նավր մեզ ո՞ւր պիտի տանի:

Մարգարը նայեց թոռան կայտառ աչքերին, աչքերի մեջ տեսավ անհետ կորած որդու պատկերը և զսպելով իրեն՝ ասաց.

-Մեր երկիրը, յավրիս…

Բ. — Իսկ փաստաթուղթ ունե՞ք,- հարցրեց տարօրինակ այցելուի տեսքից շփոթված հայրիկը:

-Տղա ջան, ի՞նչ հետաքրքիր զրուցակից ես, ափսոս, նոր իմացա,- զարմացավ հայրիկը:

-Տղա ջան, նստիր այգում, մենք շուտով կգանք,- ասաց հայրիկր:

Գ. — Այն ժամանած պարոններ, ես դեռ ուսանող էի,- սկսեց նա անմիջապես,- բնակվում էի Մոսկվայի ծուռ փողոցներից մեկում:

-Ա՜խ, ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ գեղեցիկ է,- կրկնում էր նա ան- դադար,- երևում է, որ նվիրողը ճաշակով մարդ է:

-Հրատարակե՞լ,- կրկնեց նա,- երբե´ք:

196. Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից նրանով, որը հարմար է:

ա) Պապս հին ժամանակներից մնացած այդ ամրոցի մա­սին շատ հետաքրքիր պատմություն Էր պատմում:
Չհամոզեցիք, իմ հին մտքին եմ մնում:
Լքված ու հին խրճիթը կամաց-կամաց ավերվում Էր:

Պապս հնադարյան ժամանակներից մնացած այդ ամրոցի մա­սին շատ հետաքրքիր պատմություն Էր պատմում:
Չհամոզեցիք, իմ առաջվա մտքին եմ մնում:
Լքված ու հնավուրց խրճիթը կամաց-կամաց ավերվում Էր:

Հինավուրց, հնամյա, հնադարյան, վաղնջական, վաղեմի, նախնական, առաջվա, խարխուլ:

բ) Իջավ մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:

Զրույցր ծավալվեց ու մեկ Էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:

Փռվել, սփոփվել, տարածվել, ընդարձակվել :
գ) Նա գանձը թաղել էր հովտի միակ կաղնու տակ:
Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեոու, սյուներ էին թաղել:

Խրել, հորել, ծածկել:

Մայրը:  Հովհ.  Թումանյան

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև։

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Առաջադրանքներ`

1.Դո՛ւրս գրեք պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է նրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը:

Այս նախադասությունից ես հասկացա, որ բոլոր մայրերն էլ ունեն սիրտ, ունեն զգացմունքներ: Մորը պետք է սիրել այնպիսին, ինչպիսին նա կա, քանի որ նա է մեզ դաստիրակել, սիրել և մեծացրել:

2.Գրի’ր պատմության ասելիքը։

Գործնական աշխատանք

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
    ա. վերելակ, հնչուն, փչակ
    բ. շեշտակի, հանք, հնչուն
    գ. արցունք, հայուհի, վայրէջք,
    դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, հող, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

2.Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հին, հագուստ, դարպաս
բ. վնասվածք, հարգելի, տնական
գ. սեղան, ծովային, ծարավել
դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

ա. հայելի, նազելի, գովելի
բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

3.Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. հյութալի
դ. սեր

4.Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. քննիչ
գ. հուզիչ
դ. դյութիչ

5.Շարքերում ընդգծիր այն բոլոր գոյականները, որոնք կարող են գործածվել նաև որպես հատուկ  գոյական․

1․ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

1․ վասակ, առյուծ, մհեր
2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

Работа в блогах

 Упражнение 1. Ответьте на вопросы:

1. Когда вы обедаете, днём или вечером? 2. Когда вы ужинаете, вечером

или утром? 3. Когда вы смотрите телевизор, утром или вечером? 4. Когда ты

занимаешься, утром или вечером? 5. Когда ты отдыхаешь, вечером или днём?

6. Когда ты делаешь домашние задания, утром или вечером?

Упражнение 2. Ответьте на вопросы. Используйте слова утром, днём,

вечером, рано утром, поздно вечером, в воскресенье, в субботу.

1. Когда вы ходите в академию? 2. Когда вы делаете домашнее задание?

3. Когда вы обедаете? 4. Когда вы завтракаете? 5. Когда ты смотришь

телевизор? 6. Когда ты ходишь гулять в парк? 7. Когда ты ходишь на базар?

Упражнение 3. Задайте вопросы к выделенным словам по модели.

Модель: − …? − Когда ты завтракаешь?

− Я завтракаю рано утром.

1. − …?

− Мы занимаемся утром.

2. − …?

− Виктор смотрит телевизор поздно вечером.

3. − …?

− Они обедают днём.

4. − …?

− Анна ужинает вечером.

5. − …?

− Мой друг ходит в магазин в субботу.

6. − …?

− Мы писали тест в понедельник.

7. − …?

− Я учил новый текст в пятницу.

Домашнее задание:

Задание 1: Выберите подходящий глагол движения и поставьте его в

предложения.

Вчера мы ходили в музей фотографии. ездим

Там мы долго ходили по залам. будем ездить

Потом мы пошли в кафе пообедать. шли

Когда мы пошли в кафе, мы говорили о музее. едем

Потом мы на автобусе ехали домой. ходили

Обычно мы ездим на автобусе, но если опаздываем, поедем

то ездим на такси. ехали

Когда мы ездем на автобусе, то мы читаем рекламу поехать

или разговариваем. будем ходить

Завтра нам нужно идти на консультацию, потому пошли

что скоро экзамены. Потом мы пошли в читальный зал ходим

заниматься. Мы часто идем туда, там можно читать пойдём

журналы и делать домашнее задание.

Наверное, перед экзаменом мы будем ходить туда каждый день.

А в выходные мы обязательно пойдем на дачу.

Задание 2: Вставьте глаголы движения.

1. Вчера, когда я ходил в библиотеку, я встретил нашего учителя.

2. В прошлую субботу мы ходили на стадион.

3. Летом они мечтают поехать на море.

4. Бабушка долго ходила по магазину и купила всё необходимое.

5. Сегодня вечером я пойду в театр на премьеру.

6. Сейчас я иду домой.

7. Ты идеш в парк каждое воскресенье?

8. Весной наша группа поедет в Санкт-Петербург.

9. Вечером она всегда гуляет по парку с собакой.

10. После занятий мы обычно идем в столовую.

Задание 3: Вставьте подходящие глаголы движения.

Обычно мой брат идет на работу на машине. Но вчера было очень тепло и

он пошол на работу пешком. Когда он шол по улице, он встретил своего школьного

друга. Они очень обрадовались встрече. Они ходили и разговаривали, вспоминали

школу, свою учительницу, одноклассников.

Друг сказал брату, что он завтра пойдет в Гюмри на своей машине. Он

предложил брату поехать вместе с ним. Когда брат вернулся с работы домой, он

рассказал мне о встрече и сказал, что я могу поехать вместе с ними. Я согласился.

Когда мы прехали в Гюмри, мы несколько раз останавливались около кафе. Мы

весь день ездили на машине по городу, … на экскурсию в села Гюмри.

Գործնական աշխատանք

1. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
Ծառ-ծիրանի ծառ, սեղան-,  ուսանող, րոպե, գինի- , տիրուհի, այգի-պապիկի այգի, հոգի, օր, ժամ, ամիս, գարուն, որոշում,  ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:


2. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:

Որևէ ծաղիկ

ինչ-ինչ հյուր

Ոչ մի ձայն

Այլևայլ ծնողներ

Յուրաքանչյուր մարդ

Ամբողջ օր

Բոլոր երեխաները


3. Արկղ, ժամացույց, հանդապահ, ծրագիր, երեխա, տիկին, թռչուն, վագր, մեծատուն, հացատուն, տղամարդ, գառ, գրագիր, նուռ, ականակիր,հանքափոր, նավթահոր, օրագիր, մատենագիր, դեղատուփ, խմբերգ, գրաշար, դիմագիծ գոյականների հոգնակին կազմիր:

Արկղեր, ժամացույցներ, հանդապահներ, ծրագրեր, երեխաներ, տիկիններ, թռչուններ, վագրեր, մեծատներ, հացատներ, տղամարդիք, գառներ, գրագրեր, նռեր, ականակիրներ,հանքափորներ, նավթահորներ, օրագրեր, մատենագրեր, դեղատուփեր, խմբերգեր, գրաշարներ, դիմագծեր


4. Փակագծերում գրված  գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:
Ա. Հայ (նախարար) Արտաշատի ժողովի (վճիռ) հետո քաշվեցին իրենց (աշխարհ)  և, անցնելով առօրյա (գործ), սպասում էին Պարսկաստանի (լուր) :
Բ. Պատառոտված (հագուստ) որբ (երեխա)  կուչ էին եկել հարուստ (տուն) (պատ)  տակ:
Գ.  Հաստաբուն (ընկուզենի) տակ` հասարակ (նստարան) վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով (մանուկ), (պատանի):
Դ. Աշխարհի (ցավ) անտեղյակ` արևը բարձրանում է (սար) լազուրից և հավասարապես լուսավորում (լեռ) ալևոր (գլուխ), թշնամու ( բանակ), ծխացող (տուն) լեցուն (գյուղ) :

Ա. Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճռից հետո քաշվեցին իրենց աշխարհներ  և, անցնելով առօրյա գործեր, սպասում էին Պարսկաստանի լուրերին :
Բ. Պատառոտված հագուստներով որբ երեխաները  կուչ էին եկել հարուստ տների, պատերի տակ:
Գ.  Հաստաբուն ընկուզենիների տակ` հասարակ նստարանների վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով մանուկներ, պատանիներ:
Դ. Աշխարհի ցավերից անտեղյակ` արևը բարձրանում է սարերից լազուրից և հավասարապես լուսավորում լեռներում ալևոր գլխների , թշնամու բանակները, ծխացող տներով լեցուն գյուղեր :

Design a site like this with WordPress.com
Get started