Ճամփորդություն դեպի Սարդարապատ

Բարև, այսօր ես դասարանիս հետ գնացի Սարդարապատ: Սկզբում մենք մտանք Սարդարապատի թանգարան: Թանգարանում սկսեցինք ուսումնասիրել 1-ին հարկը: Սկզբում մենք տեսանք մեծ կարասներ, որոնց մեջ պատրաստել և հետո պահել են գինին, կային նաև զարդեր, աշխատանքային գործիքներ, սպասք, ասեղներ, գաթայի վրա նախշեր անող տպիչներ, դանակներ, զենքեր և այլն: Հետո բարձրացանք 2-րդ հարկ: Այնտեղ տեսանք ձեռագործ գեղեցիկ գորգեր, տարազներ, հին կոշիկներ, ծիծաղելի դիմակներ, օրորոց և դոշակ, որի վրա քնում էին: Թանգարանից դուրս գալուց հետո նստեցինք մի տեղ և ընդմիջեցինք: Հետո ուղևորվեցինք դեպի Սարդարապատի հուշահամալիր: Այնտեղ երգեցինք ազգագրական երգեր, դրանք են ՝ Սարդարապատ, Լեբլեբիջների խմբերքի քայլերքը, Մուշանի և այլ երգեր:

Ինձ համար այս օրը շատ հետաքրքիր անցավ և ես շատ տպավորիչ: Խորհուրդ եմ տալիս այցելել Սարդարապատ քանի, որ շատ հետաքրքիր է օրը անցնելու:

Մակետ
Սպասքներ
Նախագահի գլխավորությամբ պաշտոնյաներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր -  Gisher News
Սարդարապատի ցլեր (արձաններ)
Design a site like this with WordPress.com
Get started