Դաս 6 – Հոկտեմբերի 31- Նոյեմբերի 4

  1. Պատրաստվե՛ք և նկարագրե՛ք Ավարայրի ճակատամարտը: Գնահատե՛ք այն /բանավոր, Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 32-36 /
  2. Ներկայացրե՛ք Վարդան Մամիկոնյանի կերպարը /գրավոր, պատրաստե՛ք նյութը սալիկահանդեսի /սլայդ շոու/ տեսքով/

3. Ի՞նչ էին ծրագրել Սասանյանները հայ Արշակունիների անկումից հետո:

Վաղես կայսեր օժանդակությամբ հայոց գահին բազմում է Պապի եղբորորդին՝ Վարազդատը, որը Մեծ Հայքի սահամններից ներս և դուրս ուներ քաջ մարդու հանբավ։ Այդժամ հայոց սպարապետը շարունակում էր մնալ Մուշեղ Մամիկոնյանը, որը հավակնոտ ծրագրեր ուներ հայոց բանակաշինության վերաբերյալ։ Նա իր ծրագրերը հիմնականում կապում էր հռոմեական օժանդակության հետ։ Փաստոս Բուզանդւ պատմում է, որ ըստ այդ ծրագրի՝ հայոց ամեն գավառում պետք է կառուցվեր մեկ քաղաք-ամրոց, որը պետք է ամրացվեր և որում պետք է տեղակայվեր բերդապահ զորք։ Զորքերը ռոճիկ ստանալու էին բյուզանդական գանձարանից, ինչն էլ առաջացնում է մի շարք իշխանների դժգոհությունը, քանի որ, ըստ նրանց, այդ զինվորական կազմակերպությունը կարող էր ամբողջովին ջնջել հայոց թագավորությունը և այն խաղալիք դարձնել կայսրի ձեռքում։

4. Ինչպե՞ս է Հայ առաքելական եկեղեցին հավերժացրել Սահակ Պարթևի և Մեսրոպ
Մաշտոցի հիշատակը:

Սուրբ Սահակ Պարթևը, Հայ Առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387 թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։

Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը։ Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում։ Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր։ Ներդրում է ունեցել շարականագրության մեջ։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started