Պատմություն

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/: 

1. Նախնադարյան շրջան 

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ «Հայաստան» անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմնադիրն է։ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի  դեմ, Վանա լճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկիրը կոչվեց Հայք։ 

2. Վանի թագավորություն 

Պատմական Հայաստանի տարածքում առաջացած ամենաառաջին պետությունը, որն ընդգրկեց Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, Վանի թագավորությունն էր։ Մայրաքաղաքն էր Վանը (Տուշպա, Տոսպ)։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Հիմնադիրն էր Արամեն (մ.թ.ա. 859 — մ.թ.ա. 843)։ 

3. Հայաստանը Երվանդունիների օրոք 

 մ.թ.ա. 570-ական թվականներին Պարույր Սկայորդու որդին՝ Երվանդ Սակավակյացը հիմնում է առաջին համահայկական պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը։ 

4. Հայաստանն Արտաշեսյանների օրոք 

Մ.թ.ա. 201 թվականին Սելևկյան հայ զորովարներ Արտաշեսը և Զարեհը արշավում են Մեծ Հայքի և Ծոփքի վրա։ Նրանք վերջ են տալիս տեղի Երվանդունիների իշխող սերունդներին և հաստատում իրենց սատրապական իշխանությունը։ Մեկ տասնամյակ անց Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում, իրենց հռչակում են անկախ թագավորներ։ Դրա առիթը մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ Մեծի պարտությունն էր։ Հռոմեական Հանրապետությունը ճանաչում է նորանկախ երկրները։ Այդպիսով, Հայաստանում 400 տարի իշխած Երվանդունիների դինաստիային փոխարինելու է գալիս Արտաշեսյանների հարստությունը (մ.թ.ա. 189-մ․ թ․ ա 1 

5. Տիգրան Մեծի օրոք 

Հայաստանը Արտաշեսյանների օրոք իր հզորության գագաթնակետին հասավ Արտաշես Ա-ի թոռան՝ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95— մ.թ.ա. 55)։ Նա իր թագավորության 2-րդ տարում՝ մ.թ.ա. 94 թվականին, Մեծ Հայքին միացրեց Ծոփքը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտաշեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը : 

6. Հայաստանն Արշակունիների օրոք 

Մեր թվարկության առաջին դարում հայոց պատմության մեջ նոր էջ է բացվում։ Արտաշեսյանների դինաստիային փոխարինելու է գալիս պարթևական ծագում ունեցող Արշակունիների հարստությունը։ Նրանք երկիրը կառավարում են շուրջ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Պարթևստանի թագավոր Վաղարշ Արշակունին 52 թվականին Արտաշատում գահին է բազմեցնում եղբորը՝ Տրդատին։ Սկզբնական շրջանում Հռոմի կայսր Ներոնը չի ճանաչում Տրդատի իշխանությունը, թեև այն հատատվել էր հայոց ավագանու կողմից։ 54 թվականին սկսվում է երկարատև մի պատերազմ Հռոմի և Պարթևստանի միջև, որի թատերաբեմ է դառնում Հայաստանը։ 59 թվականին հռոմեացի զորավար Կորբուլոնի զորքերը գրավում և ավերում են Արտաշատը, իսկ մինչ այդ Տիգրանակերտը։ Պարթևա-հայկական զորքերը պատասխան ճակատամարտ են տալիս 62 թվականին՝ Հռանդեայի դաշտում։ Հռոմեական զորքը անցնում է երեք նիզակից կազմված պարտության կամարի տակով։ Հռանդեայի ճակատամարտի հաջորդ տարում՝ 63 թվականին, հաշտություն է կնքվում։ Ներոնը հետ է վերադարձնում հայոց թագը, զորքերը դուրս է բերում հայոց երկրից։ Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Հռոմ, թագադրվում որպես հայոց արքա և պարգևներով վերադառնում Արտաշատ՝ որպես Տրդատ Ա Արշակունի (6688)։ Արտաշատը Հռոմի կայսեր միջոցներով վերակառուցվում է, վերանվանվում Ներոնեա։ 

7. Քրիստոնեության ընդունումը 

301 թվականին՝ Տրդատ Գ Մեծ (287330) Արշակունու օրոք, Հայաստանում ընդունվում է քրիստոնեությունը։ Հայոց թագավորը հայկական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Լուսավորչի հետ քանդում է երկրով մեկ տարածված հեթանոսական տաճարները և մեհյանները, դրանք վերածում եկեղեցիների։ Այսօր կանգուն է միայն Գառնիի հեթանոսական տաճարը, որը նվիրված էր լույսի և գիտության աստված Միհրին։   

8. Հռոմեացիների օգնությամբ հայոց գահին է բազմում Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին՝ Պապը (368374)։ Նրա գահակալությունը հաստատվում է Ձիրավի ճակատամարտում (371) պարսիկների դեմ տարած հաղթանակից հետո, որում աչքի է ընկնում Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղ սպարապետի զորավարական տաղանդը։ 387 թվականին գահակալական պայքարի արդյունքում առաջին անգամ Հայաստանը բաժանվում է Հռոմի և Պարսկաստանի միջև։ Մեծ Հայքի արևմտյան նահանգները մտնում են Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Այնտեղ թագավոր է նշանակվում Պապի որդի Արշակ Գ-ն։ Արևելյան և կենտրոնական Հայաստանում, որն անցել էր Իրանի տիրապետության տակ, պարսկամետ իշխանները գահ են բարձրացնում Խոսրով Դ Արշակունուն (387389)։   

9. Գրերի Գյուտը 

Վռամշապուհի (389415) օրոք՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայերենի այբուբենը։ Գրերի գյուտը և նոր դպրոցների բացումը մեծ օժանդակություն է ստանում հայոց արքայի և ժամանակի կաթողիկոս Սահակ Պարթևին կողմից։ Երկրով մեկ՝ ԱրցախումՈւտիքումՎասպուրականումՏուրուբերանումԳուգարքումՍյունիքում բացվում են հայկական դպրոցներ։ 

10. Պարսկա-բյուզանդական շրջան 

428 թվականին Հայաստանը կորցնում է պետականությունը։ Այդ ժամանակ երկիրը բաժանված էր ժամանակի երկու հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բյուզանդական մասում ինքնուրույնությունը վերանում է Արշակ Գ թագավորի մահից հետո (389), իսկ պարսկական մասում Արշակունիների անկումից հետո (428) հայ իշխանների ինքնուրույնությունը որոշ չափով պահպանվում է։ Թեև Արևելյան Հայաստանում մարզպան էին նշանակվում հիմնականում պարսիկներ, սակայն հայ իշխանները պահպանում էին իրենց դիրքը, իր ազդեցությունը չէր կորցնում հայոց եկեղեցին։ Այնուամենայնիվ, Հայաստանի մարզպանության ստեղծումը բացասական երևույթ էր հայոց պատմության մեջ։ Առաջին հերթին՝ տարածքային ամբողջականությունը չէր պահպանվել. արևմտյան նահանգները (Բարձր ՀայքԾոփքԱղձնիք) անցել էին Բյուզանդիայինհյուսիսը (Գուգարք, մասամբ՝ Տայք)՝ Վրացական թագավորությանըարևմուտքում ընդարձակվել էին Աղվանքի սահմանները Արցախի և Ուտիքի հաշվին, իսկ հարավային գավառները (ՓայտակարանՊարսկահայքի և Կորճայքի մեծ մասը)՝ անցել էին Ատրպատականին։ Հայաստանի մարզպանի իշխանությունը, այսպիսով, տարածվում էր կենտրոնական մի քանի նահանգների վրա, թեև հայոց կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ էր ամբողջ Հայաստանը, ինչպես նաև՝ աղվանից ու վրաց երկրները։ Երկրորդ՝ Հայաստանի քաղաքային բնակչության մի ստվար հատված բռնագաղթեցվել էր Պարսկաստան։ Հազարավոր մարտիկներ ուղարկվում էին Միջին Ասիա՝ պայքարելու Սասանյանների թշնամիների դեմ։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ հեթանոս պարսիկները դիպչում են հայերի ամենանվիրական զգացմունքներին՝ հավատին, փորձում կրոնափոխ անել քրիստոնյա հայերին։ 

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:  

1. Վանի թագավորությունը հզորության գագաթնակետին է հասել Մենուա (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786), Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-մ.թ.ա. 764) և Սարդուրի Բ (մ.թ.ա. 764-մ.թ.ա. 735) թագավորների օրոք։ Նրանք ընդարձակում են թագավորության տարածքը Հայկական լեռնաշխարհի ցեղերի ու ցեղային միությունների հաշվին, իրենց ենթարկեցնում Ուրմեն (Տարոնը), Արմեն (Սասունը), Դայան (Տայքը), Արարատյան դաշտը և այլ տարածքներ։ Պետությունն ընդարձակո ւմ է իր սահմանները՝ շրջանցելով ախոյան Ասորեստանին՝ ներառելով Արևմտյան ԻրանըՀարավային Միջագետքը, ինչպես նաև Միջերկրական ծովի ափամերձ տարածքները՝ հասնելով Կիլիկիայի Ադանավանա (այժմ՝ Ադանա) քաղաքը։ Նրանց օրոք Արարատյան դաշտի տարածքում հիմնադրվել են ԷրեբունիԱրգիշտիխինիլիԹեյշեբաինի քաղաք-ամրոցները։ 

2. Արտաշես Ա-ն Մեծ Հայքի թագավորությունը դարձնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկը։ Առաջին քայլը հայկական հողերի միավորումն էր իր դրոշի ներքո։ Հյուսիսում Մեծ Հայքին է միացվում վրացական թագավորության կողմից բռնագրավված Գուգարքը և Կղարջքը, հարավում՝ Տմորիքը, արևմուտքում՝ Կարինը և Դերջանը, իսկ արևելքում՝ ՊարսկահայքըՓայտակարանըՊարսպատունիքը։ Այդպիսով, Մեծ Հայքի սահմանները մոտենում են հայկական էթնոսի տարածման շրջաններին՝ ներառելով գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Հայկական մնացած հողերը Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների կազմում։ Հաջորդ կարևոր քայլը Հյուսիսային Կովկասից արշավող ցեղերի դեմ ճակատամարտ տալն էր։ Արտաշես Ա-ն հաղթում է ալաններին և գերի վերցնում նրանց արքայազնին։ Ապա ամուսնանում է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ, խաղաղություն հաստատում նրանց հետ և ամրացնում պետության սահմանները։  

Արտաշես թագավորը ագրարային ռեֆորմ իրագործեց և համայնական ու մասնավոր հողերը սահմանազատելու համար հրամայեց կանգնեցնել հողաբաժան սահմանաքարեր։ Նրա օրոք զարգացավ հողագործությունըարհեստները և առևտուրը։ Արարատյան դաշտում՝ Արաքսի ափին, նա հիմնադրում է նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչվում է Արտաշատ։ Այն ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կենտրոն էր։ Նրա հովանավորն էր մայրության պտղաբերության աստվածուհին՝ Անահիտը։ Մայրաքաղաքը զարդարվում է արձաններովայգիներով, կառուցվում են տաճարներ ու պալատներմիջնաբերդ։ 

3. Հայաստանը Արտաշեսյանների օրոք իր հզորության գագաթնակետին հասավ Արտաշես Ա-ի թոռան՝ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95— մ.թ.ա. 55)։ Նա իր թագավորության 2-րդ տարում՝ մ.թ.ա. 94 թվականին, Մեծ Հայքին միացրեց Ծոփքը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտաշեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը՝ «70 հովիտները» (Փայտակարան և Պարսկահայք)։ Մ.թ.ա. 83 թվականին, տեղի բնակչության խնդրանքով, Տիգրան Մեծը հաղթական շքերթով մտավ Սելևկյանների մայրաքաղաք Անտիոք։ Այն ուներ ավելի քան կես միլիոն բնակչություն։ Տիգրան Մեծը գրավելով ՓյունիկիանԴաշտային Կիլիկիան՝ մոտեցավ Պաղեստինի սահմաններին։ Այդ ժամանակաշրջանի պետությունը ավանդաբար կոչվում է «Ծովից ծով Հայաստան»: Հռոմեացի պատմիչ Ապպիանոսի խոսքով՝ Տիգրանը ընդունեց և սկսեց կրել «արքայից Արքա» տիտղոսը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Տիգրան Մեծը հաղթում է պարթևական թագավորին և գրավում նրա տարածքները՝ ընդհուպ մինչև արքայական ամառանոց Էքբատան (Համադան) քաղաքը։ 

Տիգրան Մեծի օրոք բուն կերպով զարգացավ մետաղագործությունը, կավագործությունն ու ապակեգործությունը։ Սկեսցին հատվել դրամներ Հայոց թագավորի պատկերով, իսկ մ.թ.ա 80 թվականին Հայկական Տավրոսի մատույցներում հիմնվեց նոր մայրաքաղաք՝ Տիգրանակերտը, որը շրջափակված էր բարձր բերդապարիսպներով։   

4. Տրդատ Ա-ի օրոք։ Արտաշատի վերակառուցումից բացի կառուցվում են նոր շինություններ։ Մոտավորապես 77 թվականին Գառնիում կառուցվում է հեթանոսական տաճար, արքայական պալատ, բաղնիք և այդ ամենի շուրջ շարվում են բարձր և ամուր պարիսպներ։ Հիմնվում են նոր քաղաքներ՝ ԶարեհավանըԶարիշատը, նոր մայրաքաղաք Վաղարշապատը։ Նոր շուք են ստանում և աշխուժանում Արտաշատը, Տիգրանակերտը, ՎանըԱրմավիրը։ Կառուցվում են նոր բերդեր և ամրոցներ։ 

5. Խոսրով Գ Կոտակը (330338), կառուցում է հայոց նոր մայրաքաղաք Դվինը, որի շրջակայքում տնկվում է Խոսրովի արհեստական անտառը։ 

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները,:

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները: 

1. Եգիպտական բուրգեր՝ Քեոփսի բուրգը

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։ Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։

2. Կրակի գյուտ

Կրակը մարդիկ օգտագործել են հնագույն ժամանակներից. սկզբում օգտվել են կայծակից կամ օրգանական մնացորդների ինքնայրումից առաջացած բնական կրակից։ Հետագայում կրակ ստացել են փայտի 2 չոր կտորներ միմյանց շփելով, շաղափելով կամ կայծքարե հրահանի միջոցով։ Միայն XIX դարի վերջին է հայտնագործվել ֆոսֆորե լուցկին։

3. Հայ գրերի գյուտ

Հայերենի այբուբենի ստեղծում: Տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (361440

Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։

Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ Քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարենարամեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։ Ըստ Կորյունի՝ Մաշտոցին «Աստծուց իսկապես պարգևեց գրեր ստեղծելու բախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»։

4. Աշխարհի Հրաշալիքների Մասին

Այդպես են անվանում հին ժամանակներում փառաբանված շինություններն ու արձանները: Եվ չնայած <<Աշխարհի յոթ հրաշալիքներ>> հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բուրգերից բացի, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար: Եվ հնուց ի վեր ընդունված է մարդկային ձեռքի ամեն մի հոյակերտ ստեղծագործություն, որ բոլորին ապշեցնումէ իր գեղեցկությամբ ավանել <<Աշխարհի ութերորդ հրաշալիք>>:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started